Իրանի Արդեբիլ հյուսիսարեւմտյան նահանգի Փարսաբադ շրջանում շուտով կսկսվի երկաթուղային տերմինալի շինարարությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ադրբեջանական Trend-ը, այս մասին ասել է նահանգապետ Աքբար Բեհնամջուն:

Նրա խոսքով՝ այդ նախագծի կապակցությամբ ադրբեջանա-իրանական տնտեսական, առեւտրային եւ հումանիտար ոլորտներում համագործակցության հանձնաժողովի 14-րդ նիստում պայմանագիր է ստորագրվել:

Բեհնամջուն հավելել է, որ Արդեբիլ - Փարսաբադ երկաթուղու առաջին 25 կմ-ն արդեն կառուցվել է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել