Կգա մի օր, երբ պաշտպանության նախկին նախարար Տոնոյանը, ՀՀ վարչապետ Փաշինյանը, հղում անելով ՀՀ Սահմանադրության 2015 թվականի խմբագրության տեքստին, լվանալու են իրենց ձեռքերը պատերազմական գործողություններից, կառավարումից, լվանալու են ու ամենը սիրուն ձեւով սղցնեն ԳՇ պետի վրա, ԳՇ տակ...
Այս ամենի միակ մեղավորը ԳՇ պետն է, ով, գոնե ինձ համար, անհասկանալի ձեւով հանրությանը չի ներկայացնում ողջ իրողությունը, որպեսզի մաքրի բանակի, Զինված ուժերի ճակատին ստահակների կողմից դաջած խարանը։
Խոսե՛ք, պարոն գեներալ, խոսե՛ք ու գործե՛ք։ Չնայած Ձեզ հետ այլեւս, ցավոք սրտի, հույս չեմ կապում։
Հ.Գ. Ի՞նչ անվտանգության խորհուրդ, ի՞նչ քարտուղարություն:
Եւ ինչպես ասում է դասականը, кто такой этот потерпевший?!
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/grantsarkisow/posts/2374443642701588
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել