Ռուսաստանաբնակ լրագրող, «Lifenews» լրատվական հեռուստաալիքի սեփականատեր, «News Media» հրատարակչական տան գլխավոր տնօրեն և նախագահ Արամ Գաբրիելյանովը բացահայտումներ է արել Լիլիթ Մակունցի և Վլադիմիր Կարապետյանի՝ ԱՄՆ-ում Ուկրաինայում դեսպաններ նշանակվելու մասին:

«Ինչպես ինձ հայտնել են հատուկ ծառայություններից, Լիլիթ Մակունցի և Վլադիմիր Կարապետյանի նշանակումը, օպերատիվ ծառայությունների աշխատակիցների լեզվով կոչվում է առանցքային վկաների հեռացում հարվածի տակից: ԱԱԾ աշխատակիցներն ինձ հայտնել են, որ Մակունցն ու Կարապետյանը գիտեն և Փաշինյանի՝ իշխանության կորստից հետո այնպիսի բաներ կարող են պատմել, որ Փաշինյանի ամենավառ կողմնակիցները կցնցվեն սարսափից»,- իր թելեգրամյան ալիքում գրել է Գաբրիելյանովը:

Վերջինս նշել է, որ «Մակունցը՝ որպես Աննա Հակոբյանի մտերիմ ընկերուհի, գիտի Փաշինյանի բոլոր ընտանեկան գաղտնիքները և կարող է այնպիսի բաներ պատմել Փաշինյանի կնոջ մասին, որ ընկած կանանց ճակատագրերը սերիալներից մենաստանի միանձնուհիների ճակատագիր կթվա»:

Գաբրիելյանովի խոսքով՝ Վլադիմիր Կարապետյանն այն մարդն է, որը Փաշինյանին թաքցրել է, երբ վերջինս փախուստի մեջ էր գտնվում:

«Կարապետյանը, բնականաբար, գիտի Մի-6-ի (Բրիտանական արտաքին հետախուզության՝ խմբ.) հետ Նիկոլի բոլոր գաղտնի կապերի, Նիկոլի և Ալիևի կապերի մասին: Բացի այդ, հայտնի է, որ Կարապետյանն է վարել Ալիևի հետ անդրկուլիսյան բանակցությունները Շուշիի հանձնման մասին»,- գրում է հրատարակիչը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել