Armsport.am-ը գրում է․

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Ժորա Համազարյանն իր 10-րդ հաղթանակը տարավ պրոֆեսիոնալ ռինգում:

Եկատերինբուրգում կայացած բռնցքամարտի երեկոյի ընթացքում գյումրեցի բռնցքամարտիկը 5-րդ ռաունդում նոկաուտի ենթարկեց ռուսաստանցի Դմիտրի Յունին:

Համազարյանը վերջին անգամ ռինգ էր դուրս եկել նախորդ տարվա հոկտեմբերին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել