Կիպրոսի Հայ դատի հանձնախումբը դիմել է Լառնագայի քաղաքապետարան՝ քաղաքի փողոցներից մեկը, որը կրում է «Գորշ գայլեր» անվանումը փոխելու առաջարկով: Այս մասին նշվում է հանձնախմբի կողմից տարածված տեղեկատվության մեջ:

«… Հանձնախումբը, նկատի ունենալով, որ Լառնագա քաղաքի փողոցներից մեկը կրում է «BOZ KURT» (անգ.՝Grey Wolves, «Գորշ Գայլեր») անվանումը, դիմել է Լառնագայի քաղաքապետարան՝ այդպիսով հայտնելով իր վրդովմունքը: Փոխքաղաքապետի հետ տեղի ունեցած զրույցի ընթացքում ներկայացվել են անվանումը փոխելու համար հիմք հանդիսացող պատճառները»,- նշվում է հրապարակման մեջ:

Հաղորդվում է, որ Լառնագայի փոխքաղաքապետը խոստացել է, որ հարցը քննելու է քաղաքապետարանի ավագանին:

«Հայ դատի հանձնախումբը մոտիկից կհետևի գործընթացին և համայնքին տեղյակ կպահի»,- ասվում է հրապարակման մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել