Tert.am-ը գրում է․

Միացյալ Նահանգների 46-րդ նախագահ Ջո Բայդենը պաշտոնը ստանձնելուց հետո, ինչպես նախորդներից շատերը, իր հայեցողությանբ փոխել է Սպիտակ տան օվալաձև աշխատասենյակի ներքին հարդարանքը: Այսպիսով, լրագրող Նյուտոն Դանը իր թվիթերյան էջում նշել է, որ դեմոկրատը սեղանից հանել է «դիետիկ կոլայի»  շտապ կանչման կոճակը, որը տեղադրվել էր նախորդ նախագահ Դոնալդ Թրամփի պահանջով:

«Նախագահ Բայդենը հեռացրել է դիետիկ կոլայի կոճակը: Երբ Թիմ Շիփմանը (The Sunday Times- ի քաղաքական խմբագիրը) և ես հարցազրույց էինք վերցնում Դոնալդ Թրամփից 2019 թվականին, մենք հիացած էինք փոքրիկ կարմիր կոճակի ազդեցությամբ: Վերջում Թրամփը սեղմեց  այն, և կառավարիչը արծաթե սկուտեղի վրա արագ դիետիկ կոլա բերեց: Հիմա այն չկա»,-գրել է լրագրողը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել