1in.am-ը գրում է.

10 խաղաղ բնակիչ զոհվել է, ևս 56-ը վիրավորվել են ահաբեկչության հետևանքով, որը տեղի է ունեցել Սիրիայի մայրաքաղաքի մերձակայքում՝ Ջերմանայում, որտեղ բնակվում են քրիստոնյաներ և դրուզներ:

Ծայրահեղականներն ականապատ ավտոմեքենան պայթեցրել են Սուիուֆ հրապարակին կից Հոդր փողոցում, որը միշտ մարդաշատ է։ Տուժածների թվում նաև երեխաներ են, հաղորդում է ITAR-TASS-ը:

Հիշեցնենք, որ հուլիսի 25-ին վերոնշյալ հրապարակում նմանատիպ ահաբեկչություն էր տեղի ունեցել: Այդ ժամանակ զոհվել էր 7 մարդ, վիրավորվել՝ 62-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել