Վերջին ժամանակաշրջանում կրթական համակարգը դժվարությունների մեջ հայտնվեց. ոչ բոլորը կարողացան համակերպվել հեռավար ուսուցման գաղափարի հետ: Սակայն, միաժամանակ, պարզ դարձավ, որ նման եղանակով կարելի է ստանալ  յուրաքանչյուր մասնագիտացում: Ապրելով այս ամենը՝ շատերի մոտ հարց է առաջացել. ինչպիս՞ն կլինի կրթությունն ապագայում:

Սովորել, սովորել, սովորել

Կրթության ամենահավանական տարբերակը, որին կհետևեն մեծից փոքր, այսպես կոչված lifelong learning-ն է, այսինքն՝ ողջ կյանքի ընթացքում անդադար ուսուցումը: Ամենայն հավանականությամբ կվերանա անառողջ մոտեցումն առ այն, որ կյանքում սովորում են մեկ անգամ: Մենք այսօր կարծում ենք, թե մի քանի տարի դպրոցում ու համալսարանւմ սովորելուց հետո այևս կրթությանն ուշադրություն դարձել հարկավոր չէ:

Կրթություն դպրոցից դուրս

Մեկ այլ տարբերակ է դպրոցների ու համալսարանների ինստիտուտներից մասնակի կամ ամբողջական հրաժարումը և կրթությունն այլ եղանակով կազմակերպելը: Միգուցե կանհետանա անհրաժետությունն ամեն առավոտ վաղ արթնանալու, տանից առանց հասկանալու դուրս վազելու և դպրոց հանելու: Օնլայն ուսուցումը կփոխարինի այդ ամենին:

Խնդիրն այս պարագայում այն է, որ ոչ բոլորն ունեն հասանելիություն որակյալ ինտերնետի կամ անգամ գադջեթների: Քանի դեռ այս ամենն ապահովված չէ յուրաքանչյուրի համար, հեռավար ուսուցման անցնելու գաղափարն իրագործվել չի կարող:

Այն, ինչ կյանքում պետք կգա

Ուսումնական առարկաների բովանդակությունը հաճախ քննադատության է ենթարկվում, և հիմնական արգումենտն այն է, որ անհնար է ստացված գիտելիքներն օգտագործել իրական կյանքում:

Ապագայի կրթության ևս մեկ կոնցեպցիա է այն առարկաներից առավելագույնս հրաժարումը, որոնք դժվար թե կիրառվեն առօրյա կյանքում: Շեշտը կդրվի առավել պրակտիկ առարկաների ուսումնասիրության վրա:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել