Armsport.am-ը գրում է․

«Արսենալում» վարձակալական հիմունքներով հանդես եկող «Ռեալի» կիսապաշտպան Դանի Սեբալյոսը ասել է, թե «արքայական» ակումբ վերադառնալու համար ինչ նախապայմաններ են պետք։

«Ես պետք է զրուցեմ այդ պահին այն մարզչի հետ, ով այդ պահին կգլխավորի «Ռեալը» և իմանամ, թե արդյոք ես ստանալու եմ նույն հնարավորությունները, ինչ կազմի մյուս խաղացողները։ Դրանից հետո ամեն ինչ կախված կլինի դաշտում քո կատարածից։

Ես չգիտեմ, թե ինչ է մտածում Մարտինը [Էդեգոր], բայց ես իմ մտքերն ու կարող եմ ասել, որ երբ դու երիտասարդ ես ու նպատակներ ունես, դու կանոնավոր խաղալու կարիք ունես։ Ու երբ դու չես խաղում, ուրեմն ինչ-որ բան այն չէ»,-Էդեգորի խոսքն է մեջբերում Marca-ն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել