Panorama.am-ը գրում է.

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արայիկ Աղաբաբյան հարց ուղղեց Փաշինյանին․ «Մասնակցել եմ պատերազմական գրեթե բոլոր գործողություններին և պետք է ասեմ, որ 44-օրյա պատերազմը, նախորդների համեմատ, ինձ համար անհասկանալի կամ լավ էլ հասկանալի բեմադրություն էր։ Այն շատ լավ կազմակերպված անկազմակերպվածություն էր, ստեղծվել էին շատ բարենպաստ պայմաններ՝ պարտվելու համար։ Կայացած երկրներում այս ամենից հետո ղեկավարությունը հրաժարական կտար, ուզում եմ հասկանալ ուրիշ ինչ պետք է պատահեր, որ դուք հրաժարական տայիք, ինչն է  ձեզ կառչած պահում աթոռից»։

Պատգամավորը նաև հետաքրքրվեց,թե արդյոք հասարակությունից պահվող այլ գաղտնիք էլ կա ։ Ի պատասխան Փաշինյանն էլ փորձելով շրջանցել  բուն հարցը, կրկնեց նախկինում հնչեցրածը․
«Մի անգամ էլ խոսել եք դավաճանության մասին, ես պարզ հարց եմ տվել ձեր  հեռուստատեսություններով թմբկահարվող կամավորական ջոկատները , որը ձեր կուսակցությունը ստեղծեց, էտ ջոկատն ի վերջո տեղ հասավ,թե՞ չհասավ։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել