Tert.am-ը գրում է․

ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը նախագահությամբ` դատավոր Տաթևիկ Ստեփանյանի, պարտավորեցրել է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանին ներողություն խնդրել ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովից՝ պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար: Այս մասին Tert.am-ը տեղեկանում է դատական տեղեկատվական համակարգից:

Դեռևս 2018 թվականի օգոստոսի 10-ին է Յուրի Խաչատուրովը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ քաղաքագետի: Հայցադիմումից տեղեկանում ենք, որ 2018 թվականի հուլիսի 30-ին «Ա1+» ՀԸ-ին տված հարցազրույցի ընթացքում Ստեփան Գրիգորյանի կողմից Յուրի Խաչատուրովի վերաբերյալ հրապարակայնորեն ներկայացվել են իրականությանը չհամապատասխանող փաստացի տվյալներ, որոնք արատավորում են վերջինիս պատիվը և արժանապատվությունը, և որոնք ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն հանդիսանում են զրպարտություն, ինչը ենթակա է պաշտպանության և փոխհատուցման ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հայցադիմումով դատարանից հայցվորը խնդրում է պարտավորեցնել Ստեփան Գրիգորյանին դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում հրավիրել մամուլի ասուլիս և հերքել Յուրի Խաչատուրովի վերաբերյալ արտահայտված սուտ փաստացի տվյալները՝ ասուլիսի տեսանյութը տեղադրելով Ստեփան Գրիգորյանի ֆեյսբուքյան կայքում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել