Panorama.am-ը գրում է․

Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում, որի մի հատվածը սահմանազատումներով պայմանավորված անցել է թշնամու հսկողության տակ, այսօր խուճապ չկա, չնայած բնակչության շրջանում մտավախություն ու մտահոգություններ կան: Շուռնուխի համայնքապետ Հակոբ Արշակյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ գյուղի բնակչությունը՝ շուրջ 150 հոգի, մնացել են, ուղղակի այս պահին 2-3 ընտանիք գտնվում է Գորիսում, Կապանում, սպասում են, մինչև նոր տները կառուցվեն ու հետ գան:

«Բնակչության շրջանում մտահոգություն, մտավախություն կա: Մեկն անասուն ունի, անհանգստանում է, որ հանկարծ այն կողմ չանցնի, մյուսը երեխա ունի, երեխայի համար է անհանգստանում»,- նշեց նա:

Հ. Արշակյանի խոսքով, անվտանգության առումով էլ խնդիր կա. «Եթե գիտես, որ քեզանից 50-100 մետր հեռու թուրքն է, որն ամեն ինչի ընդունակ է, ընդհուպ քնած մարդու կացնահարել: Հույսը սահմանապահներն են, մեր գյուղի տղերքն էլ պակաս սահմանապահ չեն: Բայց որ ժողովուրդը գիտի սահմանապահներ կան կանգնած, հանգիստ է ավելի»:

Համայնքապետի խոսքով, այժմ փորձում եմ լուծել գյուղում առկա խնդիրները: Մարդիկ, որոնք տեղափոխվել են գյուղի վերևի հատված, ջրի խնդիր են ունեցել: Հ.Արշակյանն ասաց, որ երեկ այդ հարցը վերջնականապես լուծվել է, այնպես է արվել, որ ոչ մի տուն անջուր չմնա:

Նա ասաց՝ անասունները, որպեսզի չանցեն թշնամու հսկողության տակ մնացած հողեր, էլեկտրական լարեր են անցկացրել մի հատվածում, մնացած հատվածում էլ առաջիկայում կանցկացնեն: Երբ անասունը կպնի այդ լարերին, թեթև կհոսանքահարվի ու հետ կքաշվի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել