Panorama.am-ը գրում է․

Խորհրդարանը քննարկում է «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։

ՀՀ ՏԿԵ փոխնախարար Վաչե Տերտերյանի խոսքով, նախագծով սահմանվում է, որ նույն տնտեսվարողին պատկանող  յուրաքանչյուր լցակայան պետք է ունենա գործելու թույլտվություն։

Ըստ նրա, գործող օրենքով, եթե տնտեսվարողն ունի թույլտվություն, ապա այդ մեկ թույլտվությամբ կարող է ունենալ, օրինակ՝ 5 լցակայան։

«Իսկ հիմա ասում ենք, եթե 5 տարբեր տեղերում տնտեսվարողն ունի 5 տարբեր լցակայաններ, ապա պետք է ունենա 5 տարբեր թույլտվություններ»,- ընդգծեց փոխնախարարը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել