Բուլղարիայում մի կին երեխա է ծնել, որը COVID-19 հակամարմիններ է ունեցել: Պազարջիկ քաղաքի 28-ամյա բնակչուհին հղիության ժամանակ հոսպիտալիզացվել է բարձր ջերմության և հարբուխի պատճառով։ Նրա մոտ հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակ։

Բժիշկների որոշմամբ կինը ծննդաբերել է կեսարյան հատման եղանակով, քանի որ վիրուսը փոփոխություններ էր առաջացրել ընկերքում և դանդաղեցրել պտղի զարգացումը։ Բարեհաջող վիրահատության արդյունքում լույս աշխարհ է եկել 2,75 կգ քաշ և 46 սմ հասակ ունեցող երեխա։

Նորածնին թեստավորման են ենթարկել, որը ցույց է տվել, որ վերջինիս օրգանիզմում առկա են COVID-19-ի հակամարմիններ։ Երեխան լավ վիճակում է գտնվում։ Նրան և մորը պատրաստվում են դուրս գրել հիվանդանոցից։

Նոյեմբերին հակամարմիններով ծնված երեխայի մասին հայտնել էին նաև Սինգապուրի ԶԼՄ-ները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել