Tert.am-ըգրում է.

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Կարեն Եսայանի սպանության գործով դատաքննությունը: Արդեն երրորդ նիստն է` դատարան չեն ներկայանում դատակոչված վկաներ Մանյա Ղուկասյանը, Ժոզեֆ Աղասանյանը և Հովհաննես Եգանյանը: Անցած նիստին ամբաստանյալ Հարություն Սարգսյանի փաստաբան Լուսինե Սահակյանը միջնորդել էր կրկին անգամ դատարան հրավիրել վկա Վարդան Ղուկասյանին, ում հարցաքննությունը մնացել էր կիսատ և պաշտպանական կողմը հասցրել էր ընդամենը 2-3 հարց տալ՝ չստանալով բավարար պատասխաններ: Այս տարվա հունվարի 15-ից մինչև օգոստոսի 6-ը կայացած դատական նիստերի ընթացքում դատարանը հասցրել է լսել 42 վկաներից 38-ին:

Նիստի սկզբում դատավոր Մարտին Սարոյանը տեղեկացրեց, որ դատարան չներկայացած վկաները պատշաճ ծանուցվել են: Նրանցից Ժոզեֆ Աղասանյանն արդեն մեկ տարի է՝ բացակայում է Գյումրիից, իսկ վկա Մանյա Ղուկասյանի հետ կապված դատարանը ստացել է տեղեկատվություն, որ աղջիկը նշված հասցեում չի ապրում. այս մասին ոստիկաններին հայտնել են հարևանները: Ոստիկաններն այցելելով վկա Հովհաննես Եգանյանի տուն՝ նրան չեն հանդիպել: Տանը եղել է Եգանյանի կինը, ով առանց դուռը բացելու հրահանգել է ոստիկաններին հեռանալ և այլևս չանհանգստացնել իրենց:

Իսկ ինչ վերաբերում է Վարդան Ղուկասյանին, ապա վերջինս մի ամբողջ նամակ էր հասցեագրել դատարանին՝ տեղեկացնելով, որ դատարան կատարած իր այցից հետո առողջական վիճակը կտրուկ վատացել է, ինքը գտնվում է հիվանդանոցում, և որ իր վրա բացասական է ազդել դատարանի մթնոլորտը: Դատավոր Մարտին Սարոյանը որոշեց հրապարակել բացակա վկաների նախաքննական ցուցմունքները, թեև պաշտպանական կողմը դեմ էր այդ որոշմանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել