1in.am-ը գրում է.

Եթե հղի կինը վատ տրամադրություն ունի և հոգնել է, ապա նրան անհրաժեշտ է զբաղվել ֆիզիկական գործունեությամբ: Արևելյան Օնտարիոյի համալսարանից Անկա Գաստոնը և Հարի Պրապավեսիսը պնդում են, որ շաբաթական չորս մարզումները զգալիորեն բարելավում են հոգեկան վիճակը: 

Business standard-ը պարզաբանում է, որ երբ հղիների խմբին ներառել են սպորտային խմբերում, միանգամից դրական փոփոխություններ են նկատվել:

Հղիների մոտ փոփոխվել են հոգնածության ցուցանիշները: Դա դրական փաստ է, քանի որ, իրականում, հղիության ժամանակ ընկճախտի, անհանգստության և հոգնածության մակարդակը ավելի մեծ է, քան հետո: Եթե հղին տառապում է ընկճախտից, ապա երեխան կարող է ծնվել ոչ բավարար քաշով և ժամկետից շուտ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել