Panorama.am-ը գրում է.
Այսօր ՀՖՖ գրասենյակում տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի նիստը՝ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի նախագահությամբ: Նիստն անդրադարձել է ս.թ. հուլիսի 11-ին Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի «Ինտեր» Տուրկու (Ֆինլանդիա)-«Վիկինգուր» Ֆարերյան Կղզիներ հանդիպումը սպասարկած հայաստանյան մրցավարական անձնակազմի՝ գլխավոր մրցավար Անդրանիկ Արսենյանի (Երևան) և Հովհաննես Ավագյանի (Արտաշատ) կողմնակալ մրցավարության և խաղադրույքներ կատարելու նպատակով խաղի ելքի վրա ազդելու միտումնավոր գործողություններ կատարելու խնդրի հետ կապված հանգամանքներին: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Օրեր առաջ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կրկին անդրադարձել էր հիշյալ խնդրին՝ հատուկ նշելով, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան թիվ մեկ շահագրգիռ կողմն է այս հարցի պարզաբանման տեսանկյունից և հետամուտ է լինելու, որ այն պարզաբանվի մինչև վերջ:
ՀՖՖ նախագահը գործադիր կոմիտեի անդամներին ներկայացրել է ինչպես ՀՖՖ փորձագիտական կոմիտեի, այնպես էլ ՀՖՖ նախագահի ներկայացուցիչների կատարած մանրակրկիտ ուսումնասիրություններն ու դրանց արդյունքները:
Գործադիր կոմիտեին ներկայացվել է, որ հիշյալ մրցավարական անձնակազմը ներգրավված է եղել պայմանավորված խաղի գործընթացում, կատարել է անթույլատրելի, պատժելի գործողություններ, որոնք ապացուցված են ինչպես ՈՒԵՖԱ-ի, այնպես էլ ՀՖՖ-ի կողմից արված բազմաթիվ ուսումնասիրություններով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ