Tert.am-ը գրում է․

«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանը հոդված է գրել, որում անդրադարձել է սահմանադրական կարգի տապալման գործով այսօր տեղի ունեցած դատական նիստի ժամանակ դատախազ Գևորգ Բաղդասարյանի արած հայտարարություններին։ Tert.am–ը հոդվածը ներկայացնում է ստորև․

Գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը, ով մայիսի 8-ին մարտի 1-ի դատավարությանը հայտարարեց, որ որևէ մեկը Շուշիի ազատագրման համար այստեղ նստած չի, այսօր հունից ելավ իրեն «Շուշին հանձնող» կոչելուց հետո։

Վստահ եմ, որ Գևորգ Բաղդասարյանը լավ հասկանում է, որ որևէ մեկը իրեն ուղղիղ մտքով Շուշին հանձնող չի դիտարկում, քանի որ թե՛ ուղիղ կատարողներ են հայտնի, թե՛ պրոցեսները, որոնք հանգեցրեցին դրան։ Բայց նաև շատ լավ գիտակցում է, որ սատարելով այն իշխանությանը, որը հանձնեց Շուշին և Հադրութը նրանց հետ հավասար կիսում է մեղքը։ Շատ լավ հասկանում է, որ երկուսուկես տարի Շուշին հանձնողների հրահանգով Շուշին ազատագրող գեներալների և Արցախի նախագահի մեղադրանքը պաշտպանելով, նպաստում էր Շուշիի հանձնմանը։

Իհարկե, այսօր Գևորգ Բաղդասարյանը չի ուզում, որ իրեն դասեն Շուշին հանձնողների շարքին։ Ոչ ոք դա չի ուզում, բայց Փաշինյանի հրահանգները կատարող դատախազը պետք է, որ գիտակցի, որ անմասն չէ այդ հրեշավոր պլանից։ Գիտակցաբար, թե՝ ոչ, դա արդեն կարևոր չէ։ Բայց նա ունի ընտրություն և հենց իր ձեռքում է չհամարվել «Շուշին հանձնող»։ Որքան էլ դատախազը հերքի, միևնույն է նա կատարել և շարունակում է կատարել պատերազմ հրահրած, Շուշին և Հադրութը հանձնած, հինգ հազարից ավելի զոհի և տասնյակ հազարավոր վիրավորների համար մեղավորների հրահանգներն ու ցուցումները։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել