Armsport.am-ը գրում է․

«Այաքսը» թույլ է տվել իր փորձառու հարձակվող Կլաս-Յան Հունտելարին վերադառնալ «Շալկե», տեղեկացնում է telegraaf.nl-ը:

Նշվում է, որ 37-ամյա հարձակվողը բուժզննում կանցնի Գերմանիայում, որից հետո պայմանագիր կստորագրի «Շալկեի» հետ: Այժմ, կողմերը քննարկում են տեղափոխության մանրամասները:

Հիշեցնենք, որ Հունտելարը 2010-2017 թվականներին հանդես է եկել Բունդեսլիգան ներկայացնող ակումբի կազմում:

Գելզենկիրխենյան թիմում նիդեռլանդացին մասնակցել է 240 հանդիպման և դարձել է 126 գոլի հեղինակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել