Պատմության ընթացքում բազմաթիվ առաջնորդներ դրսևորել են բացարձակ անտարբերություն իրենց հպատակների տանջանքների և դժվարությունների նկատմամբ, իսկ որոշ առաջնորդներ էլ դեռ մի բան էլ հաճույք էին ստանում իրենց հպատակներին տանջելուց և ամեն կերպ ջանում էին նվաստացնել և դիսկրիմինացնել տարբեր սոցիալական խմբերի:
Ձեզ եմ ներկայացնում պատմության ամենադաժան առաջնորդներին:
10. Օլիվեր Կրոմվել
Օլիվեր Կրոմվելն Անգլիայի քաղաքական և ռազմական առաջնորդն էր 17-րդ դարում: Ի թիվս այլ բաների` նա հայտնի էր Շոտլանդիայում և Իռլանդիայում բնակվող կաթոլիկ բնակչության նկատմամբ տածած իր ատելության համար: Իռլանդական արշավանքի ժամանակ Կրոմվելի հրամանով սպանվեցին տասնյակ հազարավոր իռլանդացի խաղաղ բնակիչներ, այդ թվում հոգևորականներ և հավատացյալներ, իսկ Շոտլանդիայում գտնվող Դանդի քաղաքում նրա հրամանով ոչնչացվեց քաղաքային նավահանգիստն, ու մահապատժի ենթարկվեցին 2000 շոտլանդացիներ:
9. Մաքսիմիլիան Ռոբեսպիեր
Մաքսիմիլիան Ֆրանսու Մարի Իսիդոր դե Ռոբեսպիերը քաղաքական գործիչ էր, հռետոր, իրավաբան, Ֆրանսիայի պատմության առանցքային կերպարներից և Ֆրանսիական հեղափոխության կերտողներից մեկն էր, ինչպես նաև պատմության տասը ամենաանողոք առաջնորդներից մեկը: Նա իշխում էր Ֆրանսիայում այսպես կոչված «Տեռորի դարում», երբ իշխանությունների հրամանով սպանվում էին տասնյակ ու հարյուր հազարավոր մարդիկ: Ռոբեսպիերի հրամանով կյանքից զրկվում էին հասարակ գեղջուկները, արհեստավորները, միջին խավի բազմաթիվ ներկայացուցիչներ, և զարմանալի չէ, որ 1794 թվականին Ռոբեսպիերին գլխատեցին` առանց դատի ու դատաստանի՝ «անկարգ» արդարադատության համար:
8. Իվան Ահեղ
Իվան Ահեղը, նույն ինքը՝ Իվան 6-րդ Վասիլյևիչը, հանդիիսանում է ներկայիս Ռուսաստանի փաստացի հիմնադիրը: Սիբիրի և Կազանի նվաճումը, իշխանության կենտրոնացումը և օրենքների նոր ժողովածուի ստեղծումը միայն մի քանի դրվագներ են նրա իշխանության տարիներից, որի համար նա հայտնի է: Իվան Ահեղը, սակայն, իր մականունը ստացել է նաև իր դաժանության պատճառով, որը նա պարբերաբար դրսևորում էր կառավարման տարիներին: Օրինակ՝ Նովգորոդի «պաշարումը». ցարը կասկածում էր, որ նովգորոդցիները որոշել են դավաճանել իրեն և դավադրության մեջ են մտել Լեհաստանի հետ: Նա քաղաքի շուրջ պարիսպ կառուցել տվեց, և ամեն օր նրա զորքերը տասնյակ նովգորոդցիների էին ընտրում պատահականության սկզբունքով ու մահապատժի ենթարկում:
7. Վլադ III
Վլադ 3-րդ Ցեպեշը, ով հայտնի է բոլորիս որպես կոմս Դրակուլա, իսկական հաճույք էր ստանում սպանություններից ու կտտանքների ենթարկելուց: Նրա զոհերի թիվը տատանվում է 40-100 հազարի սահմաններում: Նրա դաժանությունն այնքան ահավոր էր, որ անգամ թուրքերն էին վախենում նրանից, և հայտնի է մի դեպք, երբ Դրակուլայի քաղաքներից մեկը գրավել ցանկացող թուրքական բանակը, տեսնելով մոտ 20 հազար ցցի հանված մարդկանց դիակներ, պարզապես հետ էր շրջվել ու վերադարձել էր՝ չշարունակելով արշավանքը:
6. Իդի Ամին
Իդի Ամին Դադան Ուգանդայի բռնապետն էր, ով իշխանության էր եկել 1971 թվականին կազմակերպված հեղաշրջման արդյունքում: Նրա կառավարումը նշանավորվեց տնտեսության կատաստրոֆիկ անկումով, ազգամիջյան բախումներով, կոռուպցիայի ծաղկունքով, անկանոն սպանություններով և մարդու իրավունքների ու ազատությունների տոտալ ոչնչացմամբ: Տարբեր տվյալներով` Իդի Ամինի ռեժիմը խլել է 100 հազարից մինչև 1,5 միլիոն մարդու կյանք: Ամինը շատ կասկածամիտ էր և անընդհատ ռեպրեսիաներ էր իրականացնում իր մերձավոր շրջապատում՝ կասկածելով յուրայիններին լրտես ու օտար գործակալ լինելու մեջ: Արդյունքում նա իր մահկանացուն կնքեց Սաուդյան Արաբիայում՝ արտաքսման մեջ:
5. Պոլ Պոտ
Պոլ Պոտը կամ Սալոտ Սարը կամբոջիական քաղաքական գործիչ էր և «կարմիր կհմերների» առաջնորդն էր, ով հետագայում դարձավ Դեմոկրատական Կամպուչիայի կառավարության գլուխը: Իր իշխանության 4 տարիների ընթացքում նա այնպիսի դաժանություն դրսևորեց, որ հիմա այս ցուցակի 5-րդ տեղն է զբաղեցնում: Պոլ Պոտը իսկական ցեղասպանություն իրականացրեց սեփական ժողովրդի հանդեպ: 4 տարիների ընթացքում նա հայտարարեց պատերազմ բուրժուազիայի ու ինետելեգենցիայի դեմ և ոչնչացրեց բնակչության 20 տոկոսը՝ 1.5 միլիոն մարդու:
4. Լեոպոլդ II
Լեոպոլդ 2-րդը Բելգիայի երկրորդ թագավորն էր ում տիրապետության տակ էր գտնվում նաև Կոնգոն: Նա գահը ժառանգեց 1865 թվականին իր հորից՝ Լեոպոլդ 1-ինից և կարողացավ երկար տարիներ մնալ իր գահին, սակայն նա հայտնի է ոչ թե իր բազմամյա իշխանության համար, այլ նրանով, որ գաղութացրեց Կոնգոն և դրա հարակից աֆրիկյան տարածքները, որոնք 76 անգամ ավելի մեծ էին տարածքով, քան բուն Բելգիան, իսկ իր իշխանության տարիներին պարբերաբար իրականացվող պատժիչ գործողություններին զոհ գնացին մոտ 3 միլիոն տեղաբնակներ:
3. Ադոլֆ Հիտլեր
Այս բռնապետը հիրավի ներկայացման կարիք չունի: Հիտլերը Նացիստական Գերմանիայի առաջնորդն ու կենտրոնական կերպարն էր, ով հիմնել էր բռնապետություն, որն աշխարհին հայտնի է նաև որպես Երրորդ Ռայխ: Այս առաջնորդի անմիջական հրամանների ու որդեգրած քաղաքական կուրսի պատճառով զոհվեցին միլիոնավոր մարդիկ: Միայն ԽՍՀՄ-ում խաղաղ բնակիչության զոհերի թիվը 20 միլիոնից ավել էր...
2. Իոսիֆ Ստալին
Համաձայն հետազոտությունների` ստալինյան ռեժիմի զոհ է դարձել 3 միլիոն մարդ, որոնցից 800 հազարը մահապատժի են ենթարկվել քրեական ու քաղաքական հոդվածների համար, 1.7 միլիոն մարդ մահացել է ճամբարներում, իսկ 400-500 հազարն էլ մահացել են տեղահանումների ժամանակ: Հարկ է նշել, որ ևս 6 միլիոն մարդ մահացել է կոլեկտիվիզացիայի ժամանակ տեղի ունեցած մեծ սովի պատճառով:
1. Մաո Ցզեդուն
Չնայած նրան, որ Մաոյի իշպանության ներքո Չինաստանի բնակչությունն աճեց 350 միլիոնով, Մաո Ցզեդունը կրում է պատասխանատվություն միլիոնավոր մարդկանց մահերի համար: Իր կառավարման առաջին տարիներին նրա հրամանով մահապատժի էին ենթարկվել մի քանի խոշոր հողատեր ֆեոդալներ, ինչ արդյունքում նրանց կալվածքներում սովից մահացել էր 700 հազար մարդ: 6 միլիոն մարդ տեղափոխվել էր աշխատանքային ճամբարներ, իսկ «Մեծ թռիչք» ծրագրի իրականացումից մահացել է, տարբեր հաշվարկներով, մինչև 45 միլիոն մարդ, բայց անգամ այսքանով Մաոն չսահամանափակվեց: Նրա ձեռնարկած մշակութային հեղափոխության պատճառով տուժեց 100 միլիոն մարդ, որոնցից հազարները զրկվեցին իրենց կյանքից: Այսպիսով, Մաո Ցզեդունը մարդկության պատմության ամենադաժան առաջնորդն է: