Սուրբ Հռոմեական կայսրությունը ստեղծվել է 962թ. գերմանացի թագավոր Օտտոն Առաջինի կողմից, ով երազում էր վերականգնել Կարլ Մեծի կայսրությունը: 12-րդ դարում կայսրության ուժը թուլանում է քաղաքացիական պատերազմի պատճառով, որը ծագել էր Ուելֆ և Գոգենշտաուֆեն թագավորական դինաստիաների միջև:
Սկսած 1438թ.-ից Հռոմեական կայսրության թագը գտնվում էր ավստրիացի Հաբսբուրգների ձեռքում, որոնք, հետևելով Գերմանիային հատուկ տենդենցին, զոհաբերում էին ազգային շահերը՝ հանուն տոհմի վեհության:
1519թ. Կարլ 5-րդ կայսեր անունով Իսպանիայի թագավոր Կարլ Առաջինն ընտրվեց կայսր՝ իր իշխանության տակ կենտրոնացնելով Գերմանիան, Իսպանիան, Նիդեռլանդները, Սիցիլիական թագավորությունը և Սարդինիան: 1556թ. Կարլը հրաժարվում է թագից, որից հետո իսպանական թագն անցնում է իր որդի Ֆիլիպ Երկրորդին:
Կարլի հետնորդն է դառնում Ֆերդինանդ Առաջինը: Գրեթե 15 դարերի ընթացքում բոլոր իշխանները ցանկանում էին ուժեղացնել կայսերական ռայխստագի դերը՝ կայսեր հաշվին: 16-րդ դարի ռեֆորմացիան հին կայսրության վերակառուցման բոլոր հույսերը մարեց, քանի որ արդյունքում ի հայտ եկան ապակրոնականացված պետություններ և սկսվեցին կրոնական խռովություններ:
Կայսեր դերը դարձավ ձևական, ռայխստագի հանդիպումներն այլևս լուրջ չէին ընդունվում, իսկ կայսրությունը վերածվեց թույլ միության՝ կազմված մանր իշխանություններից և անկախ պետություններից: 1806թ.-ի օգոստոսի 6-ին Սուրբ Հռոմեական կայսրության վերջին կայսր Ֆրանց Երկրորդը, որը 1804թ. կայսր էր դարձել Ավստրիայի կայսր Ֆրանց Առաջինի կողմից, հրաժարվեց գահից, որի արդյունքում վերջ դրվեց կայսրությանը:
Նյութի աղբյուր՝ http://www.hetaqrqir.com/2013/08/blog-post_597.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել