Եթե օգտվեք մեր առաջարկներից, ձեր հարսանիքը կդառնա անմոռանալի:

1. Եթե դրսի անհարմար նստարաններ եք օգտագործում, բարձեր տրամադրեք:

Դրսի նստարանները հաճախ լինում են երկաթից կամ փայտից: Սա կարող է անհարմար լինել, եթե երկար ժամանակ եք նստում դրանց վրա: Բարձերը նաև դեկորատիվ բնույթ կարող են ունենալ:
2. Ձեր հյուրերին կանխավ զգուշացրեք` հարմար կոշիկ հագնեն, եթե պատրաստվում եք քայլել խոտերի մեջ:

3. Կան նաև հատուկ հարմարանքներ, որոնք ամրացվում են կրունկներին և չեն թողնում, որպեսզի կրունկը խրվի խոտի մեջ:

4. Անձնական հովհարներ տրամադրեք հյուրերին:


5. Հոգացեք, որպեսզի խմիչքները սառը մնան:


6. Տրամադրեք հակամիջատային միջոցներ:


7. Նվիրեք արևային ակնոցներ ձեր հարսանիքի ժամանակ:

8. Ձեր հարսանիքի ծրագիրը գրեք հովհարի վրա:

9. Հարսնաքույրերի համար ջուր և նախաճաշ ապահովեք:


Հարսնաքույրերն այնքան զբաղված են լինում իրենց արդուզարդով, որ շատ ժամանակ չի մնում սնվելու համար: Եթե չեք ուզում, որ նրանք սովից ուշաթափվեն, հոգացեք, որպեսզի ուտելու ընդմիջման համար ժամանակ մնա:
10. Եթե դրսում տապ է, հոգացեք, որպեսզի ֆլորիստը ջրի ծաղիկները:

11. Ձեր դիմահարդարումը պահպանելու համար ֆիքսացիոն նյութով ցողեք ձեր դեմքը:

12. Բոլորին ապահովեք պարելու համար հարմար կոշիկներով:

13. Հյուրերին ապահովեք թաց անձեռոցիկներով:

14. Աթոռների փոխարեն չոր խոտի կամ ծղոտի կույտի վրա վառ գույների ծածկոցներ փռեք

15. Ծածկոցներ ապահովեք, եթե եղանակը ցուրտ է լինելու:


16. Հոգացեք, որպեսզի մատուցվի պաղպաղակ:


17. Հոգացեք նաև օդափոխության համակարգի մասին:

18. Դեկորատիվ նպատակներով օգտագործեք ծաղիկներ և լույսեր:


19. Հյուրերի նստելու տեղերը նշեք կավիճով գրատախտակ հիշեցնող գեղեցիկ նկարների վրա:

20. Ծառերից պարանով կապեք սեղանիկներ:

21. Սփռոցների տակ դրեք լապտերներ, որպեսզի գեղեցիկ լուսային էֆեկտ ստացվի:

22. Մատուցեք ծաղկային կոկտեյլներ և այլ զովացուցիչ ըմպելիքներ:

23. Ծառի վրա լարերի օգնությամբ ամրացրեք լույսեր և լուսանկարներ, որպեսզի գեղեցիկ հուշեր արթնացնեք:


24. Եթե կա դրա հնարավորությունը, ապա խարույկ վառեք:

25. Ապահովեք նաև մի զամբյուղ անձեռոցիկներ և թաշկինակներ, որպեսզի ձեր հյուրերը կարողանան սրբեն քրտինքը կամ արցունքի կաթիլները:

26. Լուսանկարահանվելու համար գեղեցիկ վայր ապահովեք: Այն կարող է զարդարված լինել սպիտակ վարագույրներով:

27. Ծառից կախված նկարի շրջանակը նույնպես կարող է ծառայել իբրև էժան, բայց և գեղեցիկ անկյուն լուսանկարվելու համար:

28. Կահույքի արդեն իսկ հնացած և խունացած պարագաները կարող եք օգտագործել աղանդերի գեղեցիկ սեղան ստանալու համար:

29. Ծածկեք բաժակները գեղեցիկ թղթե կտորներով, որպեսզի միջատները չկարողանան մտնել ձեր ըմպելիքների մեջ:

30. Ցանցապատ ծածկոցով պատեք աղանդերի սեղանը, որպեսզի միջատները չնստեն ձեր ուտելիքների վրա:


31. Հոգացեք, որ տարածքում լինի գեղեցիկ սրվակներով արևապաշտպան քսուք:

32. Մի մոռացեք խոսափողների մասին:




