Panorama.am-ը գրում է․

«Դեռևս նոյեմբերի 14-ին ԼՀԿ-ն ներկայացրել է ճանապարհային քարտեզ, թե ինչպես դուրս գանք այս ճգնաժամային վիճակից։ Եվ ակնհայտ է, որ մեր ներկայացրած բոլոր կետերով առկա խնդիրները մնացել են այնպես, ինչպես, որ կային»,- այսօր խորհրդարանում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Պատգամավորը հիշեցրեց, որ իրենք պնդել և պնդում են, որ պարտված ղեկավարը չպետք է մնա, նա չի կարող լինել բանակցող, այլապես հայանպաստ որոշումներ չեն կարող լինել։

«Մեր պնդումը հերքվում և դատապարտվում էր իշխանությունների կողմից, բայց հունվարի 11-ին մեր պնդումը դարձավ իրողություն։ Ներքին համերաշխության, հանդուրժողականության, սոցիալ-տնտեսական..., հումանիտար ճգնաժամերի խնդիրը լուծված չէ։ Քաղաքական ճգնաժամը ևս շարունակում է մնալ երկրում»,- նշեց նա։ 

Պատգամավորի խոսքով, իշխանությունները որևէ առիթ չեն ուզում օգտագործել՝ աշխարհին ցույց տալու, որ իրենք համաձայն չեն այն ամենին, ինչ կատարվում է այսօր, որ 21-րդ դարում մեր քույրերն ու եղբայրները գտնվում են ադրբեջանական բանտերում. «Մեր օրակարգը ընդունելն ու քննարկելը շանս էր, որ դուք գայիք ու ցույց տայիք, որ դեմ եք ներկայիս վիճակին»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել