Մի կյանքի պատմություն...
....

Դեռ 23 տարի առաջ չէի կարող պատկերացնել, որ կյանքս կփոխվի 360 աստիճանով... Ես դեռատի մի աղջիկ էի, որ չէի գիտակցում ու հասկանում կյանքի խոր իմաստը...

Դեռ 23 տարի առաջ ես սիրում էի...
Դեռ 23 տարի առաջ ես պատրաստ էի թողնել կյանքում ամեն ինչ ու գնալ իմ սիրո հետևից...
Բայց թույլ գտնվեցի...
Ես չկարողացա...
Ու թուլությունիցս կատարած միակ սխալս դարձավ կյանքիս գրեթե կործանման պատճառ...

Ես ուժ չունեցա պայքարելու...
Չգնահատեցի ու գուցե ստիպողաբար ինքս ինձ համոզեցի, որ այսպես ավելի լավ է...
Ճար չունեի...
...

19 տարեկանում, երբ գլուխս լցված էր տարբեր տեսակի սերերով... երբ ամեն ինչի հանդեպ երջանկություն էի զգում ու ապրում... երբ ունեի կողքիս ամենաերջանիկ ու ամենահոգատար՝ նրան...
Երբ սիրում էի...
Ու սիրվում...
Երբ ... Երբ... Երբ ...
Երբ երջանիկ էի...

Կործանվեցի...
Ինձ զրկեցին կյանքիս ամենաերջանիկ օրերից մի օր...
Ինձ արգելեցին սիրել...
Ինձ արգելեցին սիրվել...

Բռնացան ու ստիպեցին հրաժարվել կյանքից... հրաժարվել ինձ երջանկություն սնուցողից...
Ինձ հեռացրին իմ միակ սիրուց... հեռացրին ամենաատելի ձևով...

Փախցրին...

Համակերպվել ընդհանրապես չէի կարողանում...բայց ստիպված էի..
Ծնողներս ավելի բարդ մարդիկ էին... նրանք ինձ թողեցին մենակ` կարծելով, թե այդպես են մեծանում.. Խելքի գալիս... 
Իրականում ես այդպես ավելի էի ցավում...
Գալիս էր պահ, որ ես ատում էի բոլորին...
Կյանքս դժոխք էր...

Ես արդեն շատ վաղուց չէի զգում ոչ մի ջերմություն... ոչ մի սեր... ոչ մի երջանիկ օր...

Ցավն իմ միջից ես այդպես էլ չկարողացա դուրս շպրտել... Ամեն անգամ ինքս ինձ հուսադրելով ու մխիթարելով կարծում էի, որ կփոխվի ամեն ինչ... ինչ-որ պայծառ լույս... ինչ-որ պայծառ կետ ես կտեսնեմ...
Ես արդեն մուրում էի մի չնչին լուսավոր կետ գտնելուն...
Ամենացավալին չգիտեմ թե որն էր... ծնողներիս անհասկանալի մտածելակերպը... ինձ՝ սիրելիիցս հեռացնելը ... ապրելը մի մարդու հետ, ում այդպես էլ չկարողացա սիրել ..
Հետո... շատ հետո ամուսնական կյանքիս ընթացքում հասկացա, որ բոլորն էլ ցավ էին.. հատ առ հատ... առանձին - առանձին մի հսկայական ցավ...
Բոլորը միասին չէի էլ ուզում պատկերացնել...
Սեր երբեք էլ չծնվեց...
Ու միևնույն ժամանակ սեր երբեք էլ չմարեց...
Ես սիրում էի արդեն անթույլատրելի դարձած մեկին, բայց ապրում ստիպողաբար մյուսի կողքին...
Ատելի էր...

...
Կյանքիս միակ վառ կետն այն օրն էր, երբ իմացա, որ հղի եմ...
Երջանիկ էի անչափ...
Նման երջանկություն զգացել էի դեռ այն տարիներին, երբ գրկում էի միակ սիրուս ու գիտակցում, որ կողքիս է...
Երջանկությունս լիարժեք չէր, որովհետև փոքրիկս, իմ կյանքի պայծառ լույսը պատկանում էր ուրիշին... Պատկանում էր նրան, ում ես այդպես էլ երբեք չսիրեցի...

Բայց չէի կարող աչք փակել այն փոքրիկի վրա, որ ներսումս էր...
Նա մոռացնել էր տալիս ամեն ինչ...

Եկավ կյանքում մի պայծառ օր, ու ես հասկացա, որ դեռ ուժ ունեմ ապրելու... ապրելու հենց իմ պայծառ կետի համար...
Փոքրիկս ծնվեց. ու ես ունեի մեկին. ում համար կարելի էր ապրել...
Ես երջանիկ էի, բայց հոգեպես չէի խաղաղվել...
Ճիշտ այդ ժամանակ իմ աղոթքների կողքին հայտվեցին շնորհակալություններ...

Որոշ ժամանակ հետո ես ունեցա մյուս փոքրիկին... Երջանկությունս կրկնապատկվել էր...
...

Անցնում էին տարիները, իսկ ես ապրում էի միայն իմ երկու հրաշքների համար...
...

Ամուսնական տարիների ընթացքում գրեթե ոչինչ չփոխվեց իմ մեջ... ոչ մի կաթիլ սեր չունեցա...չզգացի ...
Ապրումներս մնացին նույնը, դեռ մի բան էլ այն աստիճան շատացան, որ ինձ քիչ - քիչ հոգեկան խանգարվածության էին հասցնում...
Մտքերս, տանջանքներս ու ցավերս ինձ հիվանդության դուռը հասցրին...

Իմ դժոխային կյանքը միանգամից փոխվեց, երբ կյանքը սպառնաց մահով, բայց ես երջանկացա...
Չէ, հիվանդությանս պատճառը չէր ինձ, որ երջանկացնում էր...

...
Չնայած իմ` դեպի ամուսինս տածած արհամարհանքներին, միևնույնն է, նա չէր ատում ինձ...
Չափիչ դուրս վախը կամ գուցե հոգատարությունը (չգիտեմ, ես այդպես էլ չհասցրի հարցնեմ) նրան դրդեցին, որ տանի ինձ բժշկի...

Երևի հենց նույն պահին ինչ ոտք դրեցի հիվանդանոց, ներքին հանգստություն իջավ վրաս... 
Հետո հասկացա, թե ինչու...
...
(Մի անգամ ինքս ինձ փորձեցի բացատրել` ինչ եմ զգում... Ի՞նչ ունեի այդքան մտածելու դինոզավրերից հին այդ զգացմունքի մասին... Աստված գիտե...)

Հաճախակի այցերս բժշկի մոտ պայմանավորված էին սրտիս թելադրանքով...

24-ամյա պատանին ինձ վերադարձրեց այն կյանքն, ինչ ապրում էի 19 տարեկանում...

Ես 42 տարեկան եմ... 
Հանգամանքը ստիպում էր չմտածել.. չխորհել զգացածիս ու առավել ևս ապագայի մասին...
Նման հսկայական տարբերություն գրեթե անհնար էր պատկերացնել...
Բարոյականությունս թույլ էր տալիս լինել զուսպ ու ստիպել սրտիս ենթարկվել, ճիշտ այնպես, ինչպես 23 տարի առաջ...
Երբ չհամարձակվեցի...

Սակայն կյանքը փոխհատուցեց... կամ գուցե ավելի վատացրեց իմ վիճակը, երբ հասկացա, որ սիրահարվել եմ փոխադարձ սիրով... 

Որոշեցի այս անգամ թույլ չգտնվել...
Որոշեցի այս անգամ թույլ տալ ինձ սիրել...

Որոշումս գուցե թույլատրելի չէր...
Գուցե խելքին այնքան էլ մոտ չէր...
Ծնողներս միևնույնն է չէին հասկանա ինձ...
Ամուսինս...
Ես արդեն ամուսին ունեի...
Երեխաներ...
Որոնք վաղուց հասունացել են ու իրենց ընտանիքը պիտի կազմեն...

Չէի ուզում հավատալ, որ 19-ամյա այն դեռատի աղջնակը չեմ այլևս, որ խաչ քաշեմ բոլորի վրա...
Այն ժամանակ հնարավորություն ունեի...
Բայց չհամարձակվեցի...
Իսկ հիմա...
Չգիտեմ, կրկին կսխալվեմ, եթե չհամարձակվեմ...
Գուցե կյանքը երկրորդ հնարավորությունն է տալիս...
Թե՞ պետք էր հասկանալ, որ կյանքը պարզապես հարվածում է ինձ կրկին...
Պետք էր հասկանալ, որ հիմա փոխհատուցում եմ նրա համար, որ չհամարձակվեցի դեռ 23 տարի առաջ... 

....
Շարունակելի...
...

Քո տանջանքները ոչ ոք չհասկացավ...
Արժանի ես երջանկության...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել