Ձեր ուշադրությունն ենք հրավիրում «World Soccer»-ի առանձնացրած աշխարհի լավագույն ֆուտբոլիստների թոփ 10-յակը:
10. Էյսեբիո

Էուզեբիու դա Սիլվա Ֆերեիրան ազգությամբ Մոզամբիկից է, բայց խաղացել է հարձակվողի դիրքում Պորտուգալիայում: Նա, փաստորեն, դարձել է առաջին հայտնի ֆուտբոլիստը Աֆրիկայից: Ֆուտբոլային գործունեությունը սկսել է 11 տարեկանում՝ ստեղծելով սեփական թիմը, իսկ 19 տարեկանում արդեն խաղում էր Պորտուգալիայի ազգային հավաքականի կազմում: Խաղացողի կարիերան ավարտելուց հետո նա մարզչական գործունեություն ծավալեց, իսկ հետո միջոցառումների ժամանակ հանդես էր գալիս որպես պորտուգալական ֆուտբոլի ներկայացուցիչ:
9. Մարկո վան Բաստեն

1964թ.-ին Նիդերլանդներում ծնվել է հայտնի ֆուտբոլիստ Մարկո վան Բաստենը, ով հետագայում դարձավ բարձրակարգ հարձակվող և մարզիչ: Մարկոն իր կարիերան սկսել է 1981թ.-ին` 17 տարեկանում, իսկ 31 տարեկանից ծավալել է մարզչական գործունեություն: Նրա ղեկավարության ներքո ազգային հավաքականում հանդես էին գալիս ոչ միայն «Մեծ եռյակի» ֆուտբոլիստները, այլև մյուս եվրոպական ֆուտբոլային ակումբներից ներկայացուցիչներ:
8. Ջորջ Բեսթ
Կիսապաշտպանը, ով սկսել է իր կարիերան Հյուսիսային Իռլանդիայում, իսկ հետո տեղափոխվել է «Մանչեստեր Յունայթեդ» ՖԱ, որտեղ և ցուցադրել է իր ամբողջ տաղանդը: Դժբախտաբար, ֆուտբոլային կարիերային խանգարեց ալկոհոլի հանդեպ հակումը: Հենց այս կործանարար սովորությունն էլ շարքից հանեց նրան, երբ ընդամենը 59 տարեկան էր: Մասնակցել է 800 խաղի և մոտ 250 գոլ է խփել:
7. Ֆերենց Պուշկաշ

Ֆերենց Պուրցելդ Բիրո` հունգարացի լավագույն ֆուտբոլիստի իրական անունն է: Նրա անունով է կոչվում Բուդապեշտի մարզադաշտը և FIFA-ի վարկանիշով տարվա լավագույն գոլը: Ֆուտբոլային կարիերան ժառանգաբար հորից անցել է նրան. ֆուտբոլ սկսել է խաղալ 16 տարեկանում «Կիշպեշտա» ակումբում: Նա խաղացել է Իսպանիայի և Հունգարիայի հավաքականներում: Ընդհանուր առմամբ, կարիերայի ընթացքում Պուշկեշը անցկացրել է մոտ 1000 խաղ, խփել է մոտ 1000 գոլ և նույնիսկ դարձել է օլիմպիական չեմպիոն:
6. Ալֆրեդո դի Ստեֆանո

Ալֆրեդո դի Ստեֆանոն ծնվել է 1926թ.-ին: Նա արգենտինացի և իսպանացի հարձակվող ու մարզիչ է: Ստացել է Ոսկե գնդակ, Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի կոչում և մի շարք այլ մրցանակներ: Մասնակցել է ավելի քան 900 խաղերի և խփել մոտ 700 գնդակ:
5. Միշել Պլատինի

5-րդ հորիզոնականում է Միշել Ֆրանսուա Պլատինին: Նա դարձել է Եվրոպայի չեմպիոն և 20-րդ դարի լավագույն ֆրանսիացի ֆուտբոլիստ: Այս կիսապաշտպանը երեք անգամ պարգևատրվել է Ոսկե գնդակով: Նրա հաշվին կա մոտ 600 խաղ և 300 գոլ:
4. Ֆրանց Բեկենբաուեր

Ֆրանց Անտոն Բեկենբաուերը ծնվել է 1945թ.-ին Մյունխենում և արդեն իսկ 1974թ.-ին դարձել է աշխարհի չեմպիոն: Հանդես է եկել կենտրոնական պաշտպանի դիրքում, նրան են վերագրում ազատ պաշտպանի դիրքի հայտնագործումը: Նա խաղացել է ավելի քան 600 խաղում և խփել 60 գոլ: Իր ամբողջ կյանքն ու կարիերան Ֆրանցը նվիրել է ՖԱ «Բավարիա»-ին, ինչպես նաև հանդես է եկել որպես մարզիչ:
3. Յոհան Կրոյֆ

Հենդրիկ Յոհանսեն Կրոյֆը հոլանդացի ֆուտբոլիստ է, ով հանդես է եկել «Այաքս» և «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբերի կազմում: Կրոյֆը մասնակցել է 752 խաղի և խփել է 425 գոլ, դարձել է չեմպիոնների գավաթի եռակի մրցանակակիր և Ոսկե գնդակի դափնեկիր: Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո նա սկսել է իր մարզչական գործունեությունը: Կրոյֆի գլխավորությամբ «Բարսելոնան» բազմաթիվ մրցանակներ է վաստակել, այդ թվում նաև Եվրոպական չեմպիոնների գավաթը:
2. Դիեգո Մարադոնա

Դիեգո Արմանդո Մարադոնան իր երկրի՝ Արգենտինայի համար նոր բարձունքներ նվաճեց՝ խաղալով հարձակվողի և հարձակվողական կիսապաշտպանի դիրքերում: Նա ազգային հավաքականում անցկացրել է 92 խաղ և խփել է 34 գոլ: Դարձել է աշխարհի չեմպիոն: Արդեն 12 տարեկանում Մարադոնան խաղում էր պատանեկան ակումբում: Չնայած որ Մարադոնան հանդիսանում է Արգենտինայի պատվավոր քաղաքացի, ամեն ինչ այդքան էլ հրաշալի չէ: Դիեգոն որոշ ժամանակ պայքարում էր թմրանյութերի կախվածության դեմ և կապված էր մի քանի դատական գործերի հետ: Կարիերան ավարտելուց հետո ֆուտբոլիստի կարգավիճակում նկարահանվել է մի քանի ֆիլմերում և եղել է Արգենտինայի ազգային հավաքականի մարզիչ:
1. Պելե
Աշխարհի լավագույն ֆուտբոլիստը պատմության մեջ՝ Էդսոն Արանտես Դու Նասիմենտու. հենց այսպես են ծնվելուց անվանակոչել այս փառահեղ ֆուտբոլիստին: Նա Բրազիլիայի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 92 խաղ և խփել է 77 գոլ: Չորս անգամ մասնակցել է աշխարհի առաջնությանը և հաղթել է նրանցից 3-ը: «Լավագույն խաղացող»-ի համար մրցանակները անթիվ ու անհամար են, չնայած որ նա ծնվել է փոքր քաղաքում, աղքատ ընտանիքում: Պելեն ֆուտբոլով զբաղվել է 7 տարեկանից, առաջին ուսուցիչը նրա հայրն է եղել: Իրական ֆուտբոլ Պելեն սկսել է խաղալ 15 տարեկանից, երբ նրա մարզիչը տեղավորել է նրան «Սանտոս» ակումբում:




