News.am-ը գրում է․

Ընդհանուր առմամբ 53 մարդ է բերման ենթարկվել Վնուկովո եւ Շերեմետեւո օդանավակայանում ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի՝ Ռուսաստան վերադառնալու կապակցությամբ, հաղորդում է Կոմերսանտ-ը:

Բերման են ենթարկվել նաեւ լրագրողներ, այդ թվում՝ Կոմերսանտ-ի լուսանկարիչ Իվան Վոդոպյանովը: Նրան հարվածել են բերման ենթարկելու ժամանակ: Բերման ենթարկված Լյուբով Սոբոլի փաստաբան Վլադիմիր Վորոնինի հաղորդմամբ՝ բերման ենթարկվածների համար կազմում են արձանագրություն ոստիկանության աշխատակցի օրինական պահանջին չենթարկվելու հատկանիշներով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել