ՀՀ կենտրոնական բանկի որոշմամբ «ՄՈԳՈ» վարկային կազմակերպության նկատմամբ կիրառվել է պատասխանատվության միջոց և 500 հազար դրամ տուգանք։

Ըստ այդ որոշման՝ «Մոգո» վարկային կազմակերպությունը 2021 թ․-ի ընթացքում պարտավորվում է վերադարձնել այն քաղաքացիների համապատասխան գումարները, ովքեր սկսած 01.09.2019 թ․-ից մինչև 31.12.2020 թ․-ն ընկած ժամանակահատվածում «ՄՈԳՈ»-ում կատարել են իրենց վարկային պարտավորությունների ամբողջական վաղաժամկետ մարումներ, և որոնց գծով չի կատարվել վերահաշվարկ վարկերի մարման պահին։

Հիշեցնենք, որ «ՄՈԳՈ» վարկային կազմակերպության տնօրենը 2017 թ․-ից մինչև 2020 թ․-ի նոյեմբեր եղել է ներկայիս Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը։

Նրա տնօրենության օրոք «ՄՈԳՈ» վարկային կազմակերպությունը դարձավ ամենատխրահռչակ վարկային կառույցը Հայաստանում, որից վարկ վերցրած հազարավոր քաղաքացիներ կորցրին իրենց տները անմարդկային տոկոսադրույքների և ֆինանսական մաինպուլյացիաների հետևանքով։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել