Հարգելի սուտ քաղաքակիրթներ,
(խոսքիցս բացառություն եմ անում միայն Արման Թաթոյանի համար, որովհետև գործում և խոսում է ի պաշտոնե)
Վազգեն Մանուկյանը քաղաքական պայքարի մեջ է: Քաղաքական պայքարը ենթադրում է վիրավորանքներ, կոշտագույն քննադատություն կոշտագույն բառերի կիրառմամբ: Այդ դուք եք, որ ձեր գավառական աշխարհայացքով, աշխարհ չտեսած և համաշխարհային քաղաքականությանն անծանոթ` կարծում եք, թե քաղաքական հակառակորդին վիրավորելը դատապարտելի է:
Դա ուղղակի ողորմելի է, ողորմելի իրականության և քաղաքական ողորմելի, գոյություն չունեցող մշակույթի տարր:
Որովհետև սովետաարևելյան մենթալիտետն այլ տրամաբանության մեջ է գործում: Իսկ այդ տրամաբանությունը կա՛մ քծնանքն է և կա՛մ էլ ատելով կիսաբերան խոսելը: Որովհետև այդ քաղաքական մշակույթներում հավասար պայքար չկա, պայքար ընդհանրապես չկա: Կա իշխանություն և ստրկություն: Իսկ ստրուկները խոսելու, վիրավորելու, քաղաքական սուր բառապաշար օգտագործելու իրավունք չունեն:
17-ին ամենևին չեմ սատարում: Ամենևին: Բայց այս իրավիճակում, երբ պետության ղեկին ազգային մեծագույն դավաճանն է, ո՞վ նրա դեմ պայքարելու փոխարեն նրա դեմ պայքարողների դեմ ֆանատիկորեն կպայքարի: Այն աստիճան, որ ճանապարհ փակի:
Ամո´թ է: Ամոթանք տալու փոխարեն ինքներդ ամաչե´ք, որ կեղծ բարեպաշտություն եք խաղում:
Սխա՞լ է ասել Վազգեն Մանուկյանը: Ովքե՞ր են այսօրվա դավաճանական ռեժիմին սատարողները: Իրո՞ք սխալ է ասել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել