Ուրիշ բան էի ուզում ասել։ Քիչ առաջ նայեցի Նարեկի լայվը, որտեղ նա խորհուրդ է տալիս դավաճաններին մահ ցանկացող մեր արժանապատիվ քաղաքացիներին ձերբակալվելու պարագայում այդ պահման վայրում, ի թիվս այլ գրքերի, ընթերցել նաև իմ հեղինակած «Նվիրումի վկայությունը»։ Անկեղծ պետք է ասեմ, նման գովազդն ինձ դուր է գալիս)))։ Նաև շոյված եմ, որ գիրքս լավ մարդիկ միմյանց խորհուրդ են տալիս։ Դրա համար սիրով պատրաստ եմ այն նվիրել բոլոր նրանց, ովքեր դավաճաններին մահ ցանկանալու կամ նմանատիպ այլ կարգին ցանկություն արտահայտելու համար հանկարծ կհայտնվեն ձերբակալվածների պահման վայրում կամ քրեակատարողական հիմնարկներում։
Եվ ընդհանրապես, ես միշտ սիրով եմ կիսվում լավ մարդկանց հետ իմ ստեղծած բարիքով։ Այնպես որ, սիրելի ընկերներ, Աստծով։ Ամեն բան լավ է լինելու։ Մահ դավաճաններին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել