2-րդ զորամիավորման զորամասերից մեկում տեղի է ունեցել պարտադիր ժամկետային ծառայությունն ավարտած զինծառայողների զորացրման հանդիսավոր արարողություն։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն:

Զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ա. Հարությունյանը շնորհակալություն է հայտնել զորացրվող զինծառայողներին հայրենիքին մատուցած ծառայության համար և պատվոգրեր հանձնել զինծառայության ընթացքում աչքի ընկածներին։


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել