1in.am-ը գրում է.

Ամերիկացի երգչուհի Լեդի Գագան Twitter-ում մի շարք հաղորդագրություններ է հրապարակել՝ նվիրված Ռուսաստանին ու սեռական փոքրամասնությունների վիճակին: Այս մասին հաղորդում է The Washington Post-ը: 

Մասնավորապես, երգչուհին ռուսական իշխանություններից հետաքրքրվել է, թե ինչու իրենք չեն ձերբակալել իրեն, երբ նման հնարավորություն կար: «Որովհետև դուք չէի՞ք ցանկանում պատասխան տալ աշխարհի առաջ»,- ենթադրել է Լեդի Գագան: 

«Ռուսաստանն ունի հանցավոր կառավարություն: Ճնշումներին պատասխան կտրվի հեղափոխությամբ: Միասե՛ռ ռուսաստանցիներ, դուք միայնակ չեք: Մենք պայքարելու ենք ձեր ազատության համար»,- գրել է երգչուհին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել