Քաղաքապետարանի թեժ գծին  հուլիսի  3113 հեռախոսազանգ է ստացվելPanarmenian.net-ը գրում է.

Երևանի քաղաքապետարանի թեժ գծի հեռախոսահամարներին, հուլիս ամսվա ամփոփ տվյալներով, ստացվել է 3113 հեռախոսազանգ, որից 720-ի վերաբերյալ մեկ աշխատանային օրվա կատարման ժամկետով տրվել են համապատասխան հանձնարարականներ: 2393 զանգերի մասով քաղաքացիներին անմիջապես տրամադրվել է պահանջվող տեղեկավության վերաբերյալ խորհրդատվություն:

Վերը նշված ժամանակահատվածում վարչական շրջանների աշխատակազմերում գործող թեժ գծերի հեռախոսահամարներին ստացվել է 396 հեռախոսազանգ: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից PanARMENIAN.Net ին հայտնում են, որ բարձրացված հարցերին տրվել են համապատասխան լուծումներ:

ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի 1-08 թեժ գծի հեռախոսահամարին քաղաքապետարանի իրավասության շրջանակում բարձրացված հարցերի վերաբերյալ ստացված զանգերի քանակը 259-ն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել