Panorama.am-ը գրում է․

Human Rights Watch-ի գործադիր տնօրեն Քենեթ Ռոթը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփն աղետ էր մարդու իրավունքների համար:

«Թրամփը լիակատար աղետ էր մարդու իրավունքների համար, նա մարդու իրավունքները խորտակեց երկրում՝ կապված Կապիտոլիումի հունվարի 6-ի հարձակման հետ, որը ժողովրդավարական սկզբունքների չարաշահման չորս տարվա բնական գագաթնակետի վերջին օրինակն էր», - ասել է Ռոթը՝ Reuters-ին։

Ռոթը հույս է հայտնել, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը կհամագործակցի աշխարհի առաջնորդների հետ, ովքեր ձգտում են ուժեղացնել մարդու իրավունքների պաշտպանությունն ամբողջ աշխարհում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել