Համացանցը քրքրելիս նոր բիզնես մտածեցի: Որոշել եմ գործակալություն բացել, որը կայքերին նյութերի վերնագրեր կվաճառի: Սակագները՝ ըստ վերնագրի ցնցիչ գործառույթի: Կարող են նույնիսկ վերնագրերի տակ նյութ չդնել, որովհետև, որպես կանոն, իրեն հարգող «ցնցող» վերնագիրը նյութի բովանդակության հետ կապ չի ունենում: Պարզապես կարող եք գրել. «Այստեղ կարող է լինել ձեր գովազդը»...
Կարմրագծիկ կայանատեղիներին հավասար եկամտաբեր բիզնես է լինելու: Պարզապես վախենում եմ կեսից գան՝ փայ մտնեն: Էդպիսի փողոտ գործը ո՞նց կարող են ձեռքիցս չառնեն...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել