"Դեգրադացիա" բառն առաջացել է լատիներեն gradior քայլել բառից, որի առջեւ դնելով de նախածանցը, ստանում են քայլել ետ, ետընթաց, իջնել ներքեւ իմաստները։
Սակայն Դեգրադացիան եւս մի դիպուկ նկարագրություն ունի - օրգանիզմի պարզունակացում, պրիմիտիվացում։ Օրինակ, կենսաբանության մեջ օրգանիզմի բջիջների քայքայում եւ նրանց միջեւ եղած կապերի փլուզում։
Մինչեւ 2018 թվականը Հայաստանի դեգրադացիան թաքնված բնույթ ուներ։ Թագնված չի նշանակում, որ մենք չէինք կռահում այդ գործընթացի առկայության մասին, այլ այն, որ այնուամենայնիվ կենտրոնաձիգ ուժն դեռ ավելի ուժեղ էր, քան կենտրոնախույսը ու հանրության բջիջները դեռ միասնական էին գոնե բացասական գործընթացների դեմ պայքարելու գործում։
2018-ից հետո Դեգրադացիան թափ հավաքեց, որովհետեւ իշխանության եկած Դեգրադացված նոր բջիջները սկսեցին քայքայել բոլոր ինստիտուտները եւ ավանդական-իներցիոն բոլոր հնարավոր պատկերացումները։
Հիմա մեզ ոչինչ չի միավորում, չկան չհեղինակազրկված ինստիտուտներ, պատկերացումներ ու նպատակներ։
Սա էր 2018-ին սկսված արդեն արագացված դեգրադացիոն գործընթացը։ Նայեք "հեղափոխականներին" ու նրանց առաջնորդին, դրանց մտքերի որակներին, պետականության զգացողության բացակայությանը, չվաստակած մուննաթներին։ Դրանք պատասխանատվության պարզունակեցման նմուշներ են եւ որքան երկար ժամանակ դրանք մնան, դեգրադացիան կարող է անդառնալիության նշաձողը հատել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել