Pastinfo.am-ը գրում է.

2013թ.-ի առաջին կիսամյակում Հայաստանից մեկնողների թիվը 95 հազարով գերազանցել է ժամանողների թվին: Միջազգային ուղևորահոսքերի բացասական մնացորդը նախորդ տարվա առաջին կիսամյակի  համեմատ  ավելացել  է 21,1 հազարով կամ 28,6 %-ով:

  Այս մասին վկայում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն պետական ծառայության այսօր հրապարակած վերլուծությունը, որը կատարվել է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության միջազգային սահմանահատումների վերաբերյալ հրապարակած տվյալների հիման վրա: 

  Ընդ որում՝ երկրորդ եռամսյակում միջազգային ուղևորահոսքերի բացասական մնացորդը կազմել է 57,9 հազար մարդ՝ նախորդ տարվա երկրորդ եռամսյակի 45,8 հազարի դիմաց:   2013թ.-ի առաջին կիսամյակում ուղևորահոսքերի ընդհանուր ծավալը նախորդ տարվա նույն  ժամանակահատվածի  համեմատ  ավելացել է  220,8 հազար մարդով  կամ  12,8%-ով և կազմել 1 մլն 939 հազար մարդ:  

Օդային տրանսպորտով սահմանը հատած ուղևորների տեսակարար կշիռը ուղևորահոսքերի ընդհանուր ծավալում կազմել է 38,2%՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 45,4%-ի դիմաց:   Հայաստանից առաջին կիսամյակում առավել շատ մեկնել և ժամանել են ավտոմոբիլային տրանսպորտով՝ համապատասխանաբար 617 հազար 411 մարդ և 563 հազար 931 մարդ: Բացասական սալդոն՝ 53 հազար 480:

  Օդային տրանսպորտով Հայաստանից մեկնել է 390 հազար 996 մարդ, ժամանել՝ 350 հազար 342 մարդ: Բացասական սալդոն՝ 40 հազար 654 մարդ:    Երկաթուղային տրանսպորտով Հայաստանից մեկնել է 8 հազար 574 մարդ, ժամանել՝ 7 հազար 696 մարդ: Բացասական սալդոն՝ 878 մարդ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել