Տիեզերական տեխնոլոգիաները գնալով ավելի են զարգանում: 2015 թ. միջմոլորակային New Horizons կայանը առավելագույնս մոտեցավ Պլուտոնին, ինչը թույլ տվեց առավել մանրամասնորեն ուսումնասիրել մոլորակը:

Ամենահետաքրքրական փաստը, որը պարզել են Պլուտոնի մասին, այն է, որ դրա ամենամեծ արբանյակի՝ Քարոնի ներսում հնագույն սառած օվկիանոս կա: Մակերևույթին կան ազոտային սառցաշերտեր, որոնք ձևով սրտի են նմանվում: Դրանց մասշտաբն ապշեցնում է՝ հասնելով 1000 կմ-ի: Այսօր այդ բոլոր սառցշարետերը միավորվել են և կազմում են մեկ ամբողջություն:

Պլուտոնը ևս ունի մթնոլորտ, որը կազմված է ազոտից, մեթանից և ածխածնից: Առավել արտասովոր այն դարձնում է այն հանգամանքը, որ մթնոլորտը կապույտ գույն ունի և պարբերաբար անհետանում է: Ըստ աստղագետների՝ Պլուտոնի մթնոլորտը կարող է վերջնականաօես անհետանալ արդեն 2030 թ.: Նման տարօրինակ փոփոխությունները կարող են վկայել այն մասին, որ Պլուտոնի մակերևույթին վաղուց կան հեղուկ և անգամ ամբողջական լճեր: Նման երևույթ գոյություն ունի նաև Մարսի, Երկրի վրա:

Պլուտոնի արբանյակի վրա հայտնաբերված հարթավայրը, փաստորեն, կազմված է միայն սառույցից, և դրա ընդհանուր տրամագիծը կազմում է 1492 կմ: Օբյեկտը կազմում է մոլորակի ընդհանուր մակերեսի 5 տոկոսը: Ինչ վերաբերում է նշված օբյեկտի տարիքին, ապա աստղագետները կարծում են, որ այն կազմավերվել է շուրջ 100 միլիոն տարի առաջ, ինչն էլ համեմատաբար երիտասարդ տարիք է համրավում աստղագիտության մեջ:

Մոլորակի վրա հայտնաբերվել է նաև կարմիր հետք, որը գտնվում է Քարոնի հյուսիսային բևեռում և նախկինում երբեք չի նկատվել: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այն առաջացել է մեթանից, որը գտնվում է Պլուտոնի մթնոլորտում: Այն միանում է ձգողականության ուժին ևԱրեգակի ճառագայթների ազդեցության ներքո նմանվում է կարմիր ձյան հետքի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել