Ժամանակակից մարդկանց զգալի մասի համար նոութբուքը դարձել է իրենց կյանքի անբաժանելի մասը: Այս մոբիլ համակարգիչները միմյանցից տարբերվում են ինչպես իրենց ներքին բնութագրով, այնպես էլ արտաքին դիզայնով... Դե մեկ էլ իհարկե գնով, որը միշտ չէ, որ պայմանավորված է նոութբուքի տեխնիկական առավելություններով:
Քանի որ «գեղեցիկ ապրել չես արգելի» սկզբունքը ակտուալ է աշխարհի բոլոր ծայրերում ու ցանկացած պարագայում, ուստի նոութբուքների արտադրությունով զբաղվող ընկերությունները ևս չեն մոռանում դրա մասին և թողարկում են էլիտար նոութբուքներ, որոնք աստղաբաշխական գների են՝ շնորհիվ իրենց դիզայնի, բրենդի կամ էլ ինչ-որ եզակի լուծման:
Ձեզ եմ ներկայացնում այս տարվա ամենաթանկարժեք նոութբուքների տասնյակը:
10. Acer Ferrari 1100
Գլամուրային այս նոութբուքը կբավարարի ոչ միայն Ձեր տեխնիկական ակնկալիքները, այլև կընդգծի Ձեր անհատական իմիջը: Այս ոճային սարքը բացում է մեր տասնյակը՝ 3000 դոլար կազմող իր գնով:
9. Dell M6400
«Dell»-ը հայտնի է իր վստահելի ու պրոֆեսիոնալ նոութբուքներով: «Դելլի» այս մոդելը աչքի չի ընկնում դիզայնի օրիգինալ լուծումներով, ընդհակառակը՝ այն խիստ դասական ոճի մեջ է և բավականին խոշոր: Շնորհիվ իր խոշոր գաբարիտների` այն կարող է մրցել ստանդարտ համակագիչների հետ իր տեխնիկական բնութագրով, իսկ մեծ էկրանը հնարավորություն է տալիս հաճույքով նայել ֆիլմեր ու տեսանյութեր: Այս հաճույքի գինը սկսվում է 3000 դոլարից:
8. Toshiba Qosmio
«Toshiba»-ն արդարացիորեն համարվում է նոուբուքների արտադրության համաշխարհային առաջատարներից մեկը: Եթե Դուք սիրում եք խաղեր խաղալ կամ զբաղվում եք վիդեոմոնտաժով, սիրում եք ֆիլմեր դիտել և այլն, ապա վստահաբար Դուք կգնահատեք այս նոութբուքը: Դրա 17 դյույմանոց էկրանը, Core i7-4700MQ 2.4 GHz-ոց պրոցեսորն ու 240 գիգաբայթ հիշողությունը կբավարարեն բծախնդիր գեյմերի պահանջմունքները... նախապես 3500+ դոլար վճարելուց հետո այս հրաշք սարքի համար:
7. Lenovo ThinkPad W700ds
Այս նոութբուքները նախատեսված են հատուկ արագագործությունը գնահատողների համարը, իսկ արագագործությունը Ձեզ չի հիասթափեցնի, որովհետև այս համակագիչն օժտված է քառամիջուկային պրոցեսորով և 8 գիգաբայթ օպերատիվ հիշողությամբ: Այս մոդելի մյուս առնաձնահատկությունը նրանում է, որ այն ունի երկու էկրան՝ 17 և 10 դյույմանոց, ինչպես նաև օժտված է նկարչության հարթակով: Մեկ այսպիսի նոութբուքի արժեքը սկսվում է 4000 դոլարից:
6. Alienware Area-51
Իսկ այս մոդելը նախագծված է հատուկ խիստ պահանջկոտ գնորդների համար, որոնց մեջ մտնում են հայտնի դիզայներներ, նկարիչ-անիմատորներ և պրոֆեսիոնալ գեյմերներ: Էլիենուերի գինը սկսում է 5000 դոլարից:
5. Xtreme Rock sl8
Այս նոութբուքն էլ ստեղծված է հատուկ գեյմերների համար: Քառամիջուկ պրոցեսորն ու երկու վիդեոպրոցեսորները թույլ են տալիս, որպեսզի այս նոութբուքի 17 դյույմանի էկրանով վայելեք նույնիսկ գրաֆիկապես ամենահագեցած խաղերն ու ֆիլմերը, իսկ դրա արժեքը տատանվում է 5-6 հազար դոլարի սահմաններում:
4. Voodoo Envy H:171
Ուզո՞ւմ եք պարծենալ ընկերների մոտ և առաջացնել նրանց նախանձը: Դրանում Ձեզ կօգնի այս մի մոդելը, որը ևս գեյմերների համար բաղձալի երազանք է: Բացի նրանից, որ այն գեղեցիկ ու օրիգինալ դիզայն ունի, այն նաև գերհզոր գեյմինգի նոութբուք է, որը բացի տեխնիկապես հզոր լինելուց, նաև ունի 8 ալիքանի երաժշտական համակագ և սաբբուֆեր: Այս նոութբուքն ունի միայն երկու թերություն՝ բավականին մեծ քաշ և 8000 դոլար կազմող գին:
3. Ego՝ Bentley-ի համար
Համաձայնվեք, որ անունն արդեն իսկ ամեն ինչ ասում է: «Bentley» ընկերությունը «Ego Lifestyle» ընկերության հետ համատեղ թողարկել է նոութբուքների սահմանափակ խմբաքանակ՝ շատ էֆեկտիվ արտաքին դիզայնով և ձեռագործ աշխատանքով պատրաստված դետալներով: Այս նոութբուքները կոչված են ընդգծելու ինչպես մեքենայի, այնպես էլ տիրոջ յուրատիպությունն ու անհատականությունը: Այս գանձի գինը 20,000 դոլար է, և այդ ցուցանիշով այս մոդելը զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը մեր շքերթում:
2. TULIP E-GO DIAMOND
Նոութբուք՝ զարդարված իսկական ադամանդներով, իսկ արտաքին դիզայնը հիշեցնում է կանացի պայուսակ: Ինչպես տեսնում եք, ժամացույցներն ու բջջային հեռախոսները թանկարժեք քարերով զարդարելու նորաձևությունը տարածվում է նաև նոութբուքների վրա: Բացի ադամանդներից` այս սարքի ձևավորման համար օգտագործվում է նաև սպիտակ ոսկի, ուստի զարմանալի չի, որ այս նոութբուքի գինը 355 հազար դոլար է, և այն վերցնում է այս շքերթի արծաթե մեդալը :)
1. Luvaglio
Դուք գիտեի՞ք, որ գոյություն ունեն 1 միլիոն դոլար արժեցող նոութբուքներ... Դրանք ոչ միայն գոյություն ունեն, այլև հաջողությամբ իրացվում են անգլիական «Luvaglio» ընկերության կողմից: Այս նոութբուքները պատրաստվում են բացառապես թանկարժեք նյութերից՝ կաշիներ, թանկարժեք մետաղներ և այլն, ուստի զարմանալի չէ, որ այն աշխարհի ամենաթանկ նոութբուքն է և դեռ երկար կմնա նման կարգավիճակում: