Panorama.am-ը գրում է․

«YouTube»-ն առնվազն մեկ շաբաթով կսառեցնի ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփի հաշիվը, հայտնում է «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով ընկերության ներկայացուցչին:

Նշվում է, որ Թրամփի ալիքում վերջերս տեղադրված տեսանյութը բռնություն է հրահրել, ուստի հանվել է:

«YouTube»- ի ներկայացուցիչը հավելել է, որ հաշիվը սառեցնելու որոշումը կվերանայվի մեկ շաբաթից:

Ավելի վաղ «Twitter»- ն ու «Facebook»-ը ևս հայտարարել էին Թրամփի հաշիվների սառեցման մասին՝ նրան մեղադրելով բռնություն հրահրելու մեջ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել