Անտարկտիկայի վրա գտնվող օզոնային շերտի ճեղքը, որը համարվում է ամենախոշորներից և խորերից մեկը, փակվել է դեկտեմբերի վերջին։ Այդ մասին հայտնել է Օդերևութաբանության համաշխարհային կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Քլեր Նյուլիսը։

Ժնևում տեղի ունեցած բրիֆինգի ժամանակ Նյուլիսը հայտնել է, որ Անտարկտիկան պատող օզոնային շերտի ճեղքը միաժամանակ նաև ամենաերկարակյացներից է։ Սովորաբար ճեղքը հայտնվում է օգոստոսին և անհետանում դեկտեմբերին։ Այս տարի այն փակվել է էապես ավելի ուշ, քան տեղի է ունենում։

Ճեղքի առաջացմանը նպաստում են ուժգին և սառը բևեռային հոսանքները՝ համադրվելով ցածր ջերմաստիճանի հետ։ Ուսումնասիրություններ են անցկացվում 1985 թվականից, երբ Անտարկտիկան պատող օզոնային շերտի անցքը հայտնաբերեց բրիտանացի գիտնականների խումբը։ 2020 թ. ճեղքի մակերեսը կազմում էր 24,8 մլն քկմ, ինչը 2 միլիոնով ավելի մեծ է, քան 2018-ին, երբ ճեղքի չափսերը կազմում էին 22,8 մլն քկմ։ Անտարկտիկայի օզոնային շերտի անցքը 2020 թ. ճանաչվել է ամենախոշորը վերջին 15 տարվա ընթացքում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել