Tert.am-ը գրում է.

Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղում բնակիչները ամեն օր քնում ու արթնանում են մտավախությամբ, որ իրենց տները սողանքի պատճառով հողին կհավասարվեն: Ձյան հալվելու հետ վտանգն այստեղ ավելի է մեծանում:

Գյուղում սողանքների խնդիրը բնակիչներին հանգիստ չի տալիս 1981 թվականից: Այդ ժամանակներից մինչև օրս գյուղից բազմաթիվ ընտանիքներ են հեռացել: Հիմա Ողջաբերդում հաշված ընտանիքներ են մնացել:

«Այն ժամանակներից արդեն գյուղը գրեթե դատարկվել է: Հիմա շատ քիչ ընտանիքներ կան. գյուղը աղետի գոտի է համարվում, որովհետև սողանքները հողին են հավասարեցնում ամեն ինչ», - ասում է գյուղի բնակիչ Աշոտ Վարդանյանը:

Գյուղի բնակիչներն ասում են ՝ գյուղում չկա գեթ մեկ շինություն, որը մարդիկ են քանդել: Բոլորը փլուզվել ու հողին է հավասարվել սողանքների պատճառով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել