Տաղանդավոր Իլոն Մասկը ժամանակակից աշխահի լեգենդներից է։ Նախորդ տարում նա ոչ միայն դարձավ Forbes-ի ցանկի առաջատար, այլև վեցերորդ անգամ հայր։

Մանուկ հասակում Մասկին չէին սիրում և ծաղրում էին հասակակիցները

Մասկի ծնողներն իրենց առաջնեկին՝ Իլոնին, ունեցել են Հարավային Աֆրիկայում։ Ինժեներ հայրն ու գրող մայրը չեն կարողացել պահպանել ամուր ընտանիք, և նրանց ամուսնալուծությունը երեք երեխաների համար իրական սթրեսի աղբյուր է դարձել։ Սկզբում երեխաները մոր հետ տեղափոխվել են Կանադա, սակայն տարիներ անց Մասկը վերադարձել է հոր մոտ։

Տղան մեծացել է շատ կաշկանդված, չի շփվել հասակակիցների հետ։ Վաղ մանկությունից արդեն պարզ էր, որ արտասովոր անհատականություն է մեծանում։ Բնությունը Մասկին օժտել էր յուրօրինակ հիշողությամբ։ Երիտասարդը մշտապես ձգտում էր նոր բաներ սովորել, հանրագիտարաններ կարդալ, հատկապես հետաքրքրված էր գիտական ֆանտաստիկայով։

Առաջին 500 դոլարը բիզնեսմենն աշխատել է 12 տարեկանում

Նոր տեխնոլոգիաները Մասկի մոտ մշտապես առանձնահատուկ հետաքրքրություն են առաջացրել։ 10 տարեկանում հորից համակարգիչ է նվեր ստացել, սկսել զբաղվել ծրագրավորմամբ և աշխատել առաջին գումարը։ Դեռահասի նախագծերն այնքան լավն էին, որ առաջին խաղը գնեցին 500 դոլարով։

Թողել է կնոջն ու հինգ երեխային՝ հանուն գեղեցկուհու

Միլիարդատիրոջ առաջին կինն իր Կանադայի համալսարանի կուրսընկերուհին էր, ով Մասկին հինգ երեխա է պարգևել։ Ամուսնությունը տևել է 8 տարի։ Սակայն նա թողել է ընտանիքը՝ հանուն անգլիացի դերասանուհի Թալուլ Ռայլիի։ Սիրավեպը թեժ էր. զույգը ժամանակ առ ժամանակ բաժանվում և միանում էր։

Վերջերս միլիարդատերը ևս մեկ անգամ ամուսնացավ։ Նոր կինը երգչուհի Գրայմսն է, ով էլ Մասկին վեցերորդ երեխան պարգևեց։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել