Այսօր Ռազմական ինստիտուտի դիմաց միջադեպ է եղել, մի գնդապետ «բռունցքներով հարձակվել է» 24news-ի լրագրողի վրա։
Չեմ ճանաչում գնդապետին, գուցե փառահեղ մարտական ուղի է անցել, բայց ստիպված եմ ցավով արձանագրել, որ լրիվ ոչ ադեկվատ է և հաստատ ճիշտ պաշտոնի չէ։ Իր տեղում չէ։
Այս միջադեպը ցույց է տալիս զինված ուժերի և ՊՆ-ի՝ որպես պետական ինստիտուտների՝ վերջին 2–2,5 տարում դեգրադացիայի աստիճանը:
Նախ՝ նման իրավիճակում լրագրողների հետ պետք է շփվեր ոչ թե, պայմանական ասած, «սալդաֆոն», այլ մարդ, որը գոնե տարրական հմտություններ ունի տեսախցիկների առջև ու լրագրողների հետ իրեն ճիշտ պահելու։
Երկրորդ՝ գնդապետը չի հասկացել կամ չի ուզում հասկանալ, որ «բա թուրքերը կտեսնեն ծնողների բողոքը» փաստարկը (կամ կռուտիտը) առնվազն 2 ամսով ուշացած է։
Ուշացած է, որովհետև թուրքերը շատ լավ տեսել են և շարունակում են տեսնել, թե ինչ անպատասխանատվությամբ և արհամարհանքով է վերաբերվում նիկոլապետությունը զոհվածների, անհետ կորածների և գերիների հարազատների հանդեպ։
Կարծես թե քիչ դժոխային է այդ մարդկանց վիճակը...
Երրորդ՝ թուրքը երբ անարգել հայ գյուղացուն իր տնից ու հողից հանում է, երբ գալիս, նստում է Հայաստանի ճանապարհներին, նա չի՞ տեսնում, թե մեր երկրում ինչ վիճակ է։ Երբ խլում է Հայաստանի ամենամեծ ոսկու հանքը, իսկ ԳՇ պետի տեղակալը հեգնական ժպիտով լոլոներ է կարդում լրագրողներին, թե ամեն ինչ թամամ է, ձեր ուղեղում միտք չի՞ առաջանում, թե թուրքն ինչ է տեսնում։
Չորրորդ, երբ ռազմական կրթական հաստատության կուրսանտներին տանում են Նիկոլի առանձնատանը պահակություն անելու, այդ տանողները չե՞ն մտածում, թե դա ինչ բարոյահոգեբանական ազդեցություն է ունենում հայոց բանակի վաղվա սպաների վրա։
Եւ հինգերորդ՝ թուրքի թքածը սուսուփուս լիզող, թուրքի բանավոր հրամանով հող հանձնող գերագույն գլխավոր հրամանատար ունեք, պարոնայք սպաներ։ Կարծում եք՝ թուրքը չի՞ տեսնում, թե դուք ինչպես եք հլու-հնազանդ ծառայում իրենց կամակատարին։
Եւ ի վերջո, ձեր հարցը ձեզ վերադարձնեմ՝ թուրքը ձեր թշնամի՞ն է։
Եթե այո, ապա թուրքի կամակատարին՝ գերագույն գլխավոր հրամանտարի պաշտոնում ինչպե՞ս եք հանդուրժում, ինչպե՞ս եք գիշերը քնում։
Եթե այո, ապա էդ ձեր բռունցքներն ու դուխը դավաճան չմոյին ինչո՞ւ ցույց չեք տալիս։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել