Վաղը նիկոլի ստորագրելիքի մասին հիմնականը․
1․ նիկոլը վավերացնելու է, որ պայմանավորվելով ու զիջելով ամեն հարցում միացյալ թուրքերին, հայերը գենոցիդի հարցը հանում են օրակարգից, այն այլևս գոյություն չունի։
2․ Օրակարգից հանում է նաև հենց ադրբեջանի կողմից իրագործած 100 տարի տևող ու հիմա էլ շարունակվող, արդեն թուրքական գենոցիդին համարժեք ադրբեջանական գենոցիդը մեր դեմ՝ սկսած Շուշիի կոտորածից, Սումգայիթ, Բաքու, հիմա էլ արդեն ֆոսֆորական ռումբերով մեր բնաջնջումը բուն Հայաստանի տարածքներում։
3․ ալիևի, ինչպես նաև էրդողանի ու հրեաների վրայից հանում է պատերազմի հանցագործներ լինելու մեղքերը։
4․ Ադրբեջանին է հանձնում Ղարաբաղը։
5․ Դնում է Սյունիքը Ադրբեջանին զիջելու բոլոր հիմնաքարերը։
6․ Մեղրու միջացքով կամ էլ հետագայում ամբողջ Սյունիքի զիջմամբ բացում է Թուրանի կերտման ճանապարհը և դրանով իսկ Կասպից ծովը հայտարարում է թուրքական և մասնակի նաև ՆԱՏՕ-ական վերահսկման ծով Ռուսաստանի և Իրանի դեմ։
7․ Նույն կետով Հայաստանն է զրկում իր միակ ոչ թշնամական հարևանից՝ Իրանից և դրանով իսկ գծում մեր կործանման ճանապարհային քարտեզն ու նաև միացնում է այդ պրոցեսի հետհաշվարկի ժամանացույցը։
8․ Իրանին և Վրաստանին հնարավորություն է տալիս թուլացնելու լարվածությունը թուրքերի ու ազերների հետ հարաբերություններում, քանի որ թուրանն արդեն բացառապես միայն Հայաստանի վրայով է կառուցվելու։
9․ Ռուսաստանին դուրս է շպրտում ռեգիոնից և ազդարարում, որ գոնե Հայաստանի մասով, այն այլևս զուտ թուրքական է։
10․ Հայտարարում է, որ Ռուսաստանը՝ որպես նույնիսկ ռեգիոնալ գերտերություն այլևս գոյություն չունի։
11․ Միացնում է Հայաստանից ու Ղարաբաղից ռուսական ռազմաբազաների դուրսբերման հետհաշվարկի ժամացույցը։
12․ Ֆիքսում է, որ ինքը բոլոր ժամանակների մեծագույն Թալեաթն է հայության հանդեպ, որը օրը ցերեկով անարգել, հենց միլիոնավոր հայերի աչքի առջև ոչնչացրեց ոչ միայն հայոց պետականությունը, այլև բազմադարյան ազգը։
13․ Ֆիքսում է, որ Թուրանի կերտմամբ ինքը մեծագույն թուրքանպաստ գործիչն է, որն արել է այն, ինչ չի արել ոչ մի թուրք՝ սկսած օսմանից։
14․ Ֆիքսում է, որ ինքը ճանապարհ է բացում Ռուսաստանի կործանմանը այլ ազգերի մասնակցության համար էլ, որովհետև թուրանական ծավալումը ժամանակի մեջ է ընթանալու, և մյուսները դեռ ժամանակ ունեն միանալու ընկած Ռուսաստանի մարմնի մասնատմանը։
15․ Նախադրյալներ է ստեղծում, որ ներռուսական թուրք-հրեական օլիգարխիան միավորված ու նոր խաբկանքով հանդես գա ռուս ազգի դեմ, թե թուրքն ու ռուսն արդեն բարեկամներ են և միասին են դիմադրելու արևմուտքին։ Դրանով իսկ ռուսների թմրեցումը կշարունակվի մինչև իրենց վերջնական կործանումը ևս։
16․ Ինչո՞ւ է թուղթը ստորագրվում Մոսկվայում։ Պուտինը հասկացել է, որ հայերի հետ ոչ մի հույս կապել չի կարելի, որ մենք ընդունակ չենք պետության և հույս ունի, որ, մասնակցելով թղթի կերտմանը, ինքը կարող է մեղմել Ռուսաստանին առնչվող կետերը և ժամանակ շահել թուրանական ագրեսիայի դեմ։
Ոչ մի քոմենթ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել