Tert.am-ը գրում է.

Ռուսաստանն ու Բելառուսը պետք է ընդլայնեն ինտեգրացիոն գործընկաթները բոլոր ուղղություններով: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ նման կարծիք է հայտնել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Россия-1 հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Մենք պետք է ինտեգրվենք տնտեսության ոլորտում, մարդկանց առումով և այլն… Ռուսաստանին մենք պետք է ավելի մոտ լինենք, այդժամ քաղաքական հարցերը նույնպես կանցնեն: Իսկ երբ մարդիկ տեսնում են, որ մենք երեսուն տարի դոփում ենք միևնույն տեղում Միութենական պետության կառուցման գործում, նրանք հարց են տալիս. «իսկ ինչո՞ւ»»,- ասել է բելառուս առաջնորդը:

Նրա խոսքով՝ չնայած, որ ո՛չ Բելառուսը, ո՛չ էլ Ռուսաստանն առավել սերտ հարաբերություններ չունեն այլ երկրների հետ, ինչպես միմյանց հետ, զգալի բացթողումներ կան հարաբերություններում: Լուկաշենկոն ընդգծել է Միութենական պետության շրջանակներում մարդկանց և տնտեսվարող սուբյեկտների համար հավասար պայմաններ ստեղծելու անհրաժեշտությունը:  

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել