Ծխախոտի օգտագործման մասին ՀՀ օրենքը չի գործում: Մեջը փող չկա՞:
Աշխատանքիս վայրում էնքան են ծխում, որ օրվա վերջում բոլորս ծխից ու մրից սևացած տուն ենք գնում: Հիմնականում ջահել տղաներ են կողքներիս: Ոչ մի խոսք չեն հասկանում: Ոչ պահանջելով ա լինում, ոչ խնդրելով....
Անկեղծ ասեմ, շատ զարմացած եմ, թե էսքան անդաստիարակ մասսա որտեղից հայտնվեց հանկարծ: Չգիտեն` հարգանքն ինչ բան է: Չգիտեն մարդկանց մեջ իրենց պահելու ձևը....
Ծեր կնոջ ձեռքից ոչ ոք պայուսակը չի վերցնի, չի օգնի... Տրանսպորտում չեն ջոկում, որ կարելի է հարգել, տեղ տալ:
Մի տեսակ ամաչում են կիրթ երևալուց, բարի լինելուց....
Հա, ծխելու մասին էի ուզում ասել: Ուրեմն օրենքը չի գործում:
Հեսա ցուրտ լինի, բոլոր հաստատությունները դռները կփակեն, ու հայ տղերքի մտքով անգամ չի անցնի, որ վնասում են իրենց կողքի մարդուն: Գուցե շատ են վնասում: Մեկը աստմա ունի, մեկը` ալերգիա... Մեկը ուղղակի չի սիրում էդ հոտը...
Իսկ օրենքը գրողները գոնե իրենք իրենց տանջանքը հարգեն ու հետևեն, որ գործի ամեն տեղ ու ամենուր:
Հիմա կոնկրետ հարց: Եթե ես չեմ ուզում շնչել ուրիշի ծխած ծուխը, ի՞նչ կարող եմ անել Հայաստանի պայմաններում: Դո՞ւրս գամ աշխատանքից: Թե՞ էլի տարբերակ կա: Ռեալ տարբերակ եմ ուզում, որ առանց նյարդեր փչացնելու արդյունք լինի:
Նյութի աղբյուր՝ http://anushanahit.livejournal.com/694427.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել