Հայաստանն իրապես ինքնիշխան էր, քանի դեռ Աշոցքից զորակոչված զինծառայողը կանգնած էր Հորադիզի սահմանին, և «Ջաբրայիլը ծնկներից էր»։ Նոյեմբերի 9-ից հետո ինքնիշխանության այդ պաշարն այլևս չկա, և մնացել էր պարզ երկընտրանք՝ Армянский марзъ ԿԱՄ millet-i sadıka։ Եվ մինչ բոլորս կարծում էինք, թե առաջին տարբերակը բնականորեն այլընտրանք չունի, կարծես թե «վերևներում» ընտրել են երկրորդը։ Այսպիսի շրջադարձի դեպքում Երկիր Նաիրիի կամ իմ ասած Լեռնական Հայաստանի բնակիչներս ստիպված կլինենք համակերպվել, որ մեր կենդանության օրոք Հայաստանի ազատության աստղն այլևս չի ցոլա…
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ElbakeanEdgar/posts/3750320451681079
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել