Shamshyan.com-ը գրում է․
Դաժան ու առեղծվածային դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Shamshyan.com–ը հայտնում է, որ այսօր, հունվարի 8-ին, Ժամը 13։00-ի սահմաններում Ոստիկանության Արարատի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Վեդի քաղաքից դեպի Գոմեր տանող ճանապարհի ձախակողմյան հատվածում փայտե արկղ կա, որի մեջ դի է։
Ոստիկաններն ու քննիչները արկղի մեջ հայտնաբերել են մոտ 55-60 տարեկան տղամարդու դի բռնության հետքերով։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔրՕրի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են դիակի ինքնությունը։
Քննիչի որոշմամբ՝ նշանակվել են մի շարք փոձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։
Նյութի աղբյուր՝ https://shamshyan.com/hy/article/2021/01/08/1175458/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել