Panorama.am-ը գրում է․

ԱՄՆ-ում բժիշկը մահացել է Pfizer-ի կորոնավիրուսի պատվաստանյութով պատվաստվելուց ընդամենը երկու շաբաթ անց։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին գրում է Daily Mail-ը՝ վկայակոչելով նրա կնոջը:

Բժշկի կինն ասել է, որ իր 56-ամյա ամուսինը պատվաստվել էր դեկտեմբերի 18-ին, իսկ 16 օր անց մահացել։

«Իմ կարծիքով, նրա մահը 100 տոկոսով կապված էր պատվաստանյութի հետ: Այլ բացատրություն չկա»,- ասել է նա։

Կինը պատմել է, որ Մայքլը վարում էր ակտիվ կենսակերպ, չէր ծխում, միայն երբեմն ալկոհոլ էր օգտագործում: Բացի այդ, առողջական ստուգման ընթացքում նրա մոտ ոչ մի հիվանդություն չի հայտնաբերվել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել