168.am-ը գրում է.

ԱՄՆ-ում վերջին մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության ավելի քան 253 հազար նոր դեպք, մահացել է 3 հազար 865 մարդ: Այս մասին հայտնում է Ջոն Հոփքինիսի համալսարանը:

Համալսարանի տվյալներով, վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է 253 հազար 145 կորոնավիրուսով վարակվածության դեպք: Ավելի վաղ ԱՄՆ-ում ռեկորդային ցուցանիշ էր գրանցվել՝ վերը նշված ցուցանիշը հասնելով 300 հազարի:

ԱՄՆ-ում համավարակի սկզբից մինչև հիմա հաստատվել է կորոնավիրուսով վարակվածության 21 միլիոն դեպք: Վարակի հետևանքով մահացել է 361 հազար մարդ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել